Բնութագրեք  հետևյալ  տարրերը` ջրածին;  ածխածին;   նատրիում;  ազոտ;  մագնեզիում;  թթվածին;  ալյումին; ֆոսֆոր տարրերը.

 

 1) քիմիական  տարրի  նշանը…….H, C, Na, N, Mg, O, Al, P

2) կարգաթիվը…..1, 6, 11, 7, 12, 8, 13, 15

3) հարաբերական  ատոմային  զանգվածը…. Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)… ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000000000000000000000002 գ է (2⋅10−23 գ կամ 2⋅10−26 կգ): 

5) Դիրքը պարբերական համակարգում«ո՞ր  պարբերության տարր  է, խումբը…,ենթախումբը….…..H-առաջին պարբերության, առաջին խմբի գլխավոր ենթախումբ, C-երկրորդ պարբերւթյան, չորրորդ խմբի գլխավոր ենթախումբ, Na-երրորդ պարբերության առաջին խմբի գլխավոր ենթախումբ, N-երկրորդ պարբերության հինգերորդ խմբի գլխավոր ենթախումբ, Mg-երրորդ պարբերության երկրորդ խմբի գլխավոր ենթախումբ, Օ-երկրորդ պարբերության 6 խմբի գլխավոր ենթախումբ, Al-երրորդ պարբերուցյան երրորդ խմբի գլխավոր ենթախումբ, P-երրորդ պարբերուցյան հինգերորդ խմբի գլխավոր ենթախումբ:

Պարբերությունները դա տարրերի հորիզոնական շարքեր են գրված ըստ կարգաթվերի մեծացումով, սկսում են ալկալիական մետաղներով, վերջանում ազնիվ գազերով։ Կա 7 պարբերություն։

Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ են։ Տարրի կարգաթիվը համընկնում է միջուկի լիցքի հետ՝ այսինքն պրոտոնների և էլեկտրոնների թվի հետ։ Էլեկտրոնների զանգվածը 2000 անգամ փոքր է պրոտոնների և նեյտրոնների զանգվածից։ Դրա համար էլեկտրոնի զանգվածը ընդունել են՝ 0։ Նեյտրոնները որոշելու համար պետք է ատոմային զանգվածից հանենք կարգաթիվը։ 

Տարրերի առաջին դասակարգումը`

Մետաղներ և ոչ մետաղներ

Մետաղները բացի սնդիկից պինդ են,  ունեն փայլ և փլասիկ են։

Ոչ մետաղները եթե պինդ են փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն, չունեն փայլ և չունեն պլաստիկություն։

Ինչու է թերի այդ դասակարգումը:

Այս դասակարգումը թերի է, որովհետև գտնվեցին մետաղներ, որոնք ունեին ոչ մետաղական հատկություններ և ոչ մետաղներ, որոնք ունեն մետաղական հատկություններ։

Պարբերական համակարգի ստեղծումը

առանձնացրեց երեք խումբ`

I խումբ Ալկալիական

II խումբ Հալոգեններ

III խումբ Իներտ Գազեր

Ալկալիական

Մետաղների անուններն են Li(Լիթիում), Na(Նատրիում), K(Կալիում), Rb(Ռուբիթիում), Cs(Ցեզիում), Fr(Ֆրանցիում) սրանք ամենաւժեղ մետաղներն են, այս մետաղներից  ամենաուժեղը Fr(Ֆերիումն) է:

Հալոգեններ

սրանք ամենաակտիվ ոչ մետաղներ են F,Cl,Br,Y,At ոչ մետաղներից ամենաակտիվը F:

Իներտ Գազեր

Իներտ գազերը կազմված են ատոմներից, նրանց ատոմները այնքան պասիվ են, որ չեն միանում միմյանց հետ և չեն առաջացնում միացություններ այդ պատճառով էլ կոչվել են   Ազնիվ Մետաղներ:

Բոլոր տարերը գրվեցին մի շարքով ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծության եվ տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր:

Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետո կրկնվում են տարերի հատկությունները,Ալկալիական մետաղներից հետո ութերորդը նորից ալկալիական մետաղ է, Հալոգենից հետո ութերորդը հալոգեն,Իներտ գազից հետո իներտ գազ:Այդ շարքերը բաժանեցին ավելի կարճ շարքերի, որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ,  հալոգենները իրար տակ, իներտ գազերը իրար տակ։ Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ, հորիզոնական  շարքերը սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում ազնիվ մետաղով:Կա 7 պարբերություն, առաջինից  երրորդը փոքր պարբերություններ են,  իսկ մնացածը` մեծ պարբերություններ են։

Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին` ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից: Օքսիդացման աստիճանը նշանակվում է արաբական թվանշանով, դրվում է քիմիական նշանի վերևում, ընդ որում սկզբից գրվում է նշանը (+ կամ –), ապա՝ լիցքի թվային արժեքը: Օրինակ` քլորաջրածնի մոլեկուլում ջրածին տարրի օքսիդացման աստիճանը +1 է, իսկ քլորինը` –1, որն էլ գրառվում է` 1 1 H CI :

Բնութագրել համար 13-րդ տարրը:

Քիմ. նշանը-Al-ալյումին

(Կարգաթիվը)=13

Ar(Հարաբերական ատոմային զանգված)-27

Մեկ ատոմի զանգվածը՝ mo(Al)=27 . 1,66 . 10=44,8210-27

p-պրոտոն||

n-նեյտրոն||-միջուկ

e-էլեկտրոն||

 

Քննարկվող հարցեր

 

1. Ինչու են դասակարգել տարրերը

 

Դ.Ի.Մենդելեևը հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։

Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:

2. Տարրերի առաջին դասակարգումը`Մետաղներ և ոչ մետաղներ

Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։

Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։

Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։

3. Ինչու էր թերի այդ դասակարգումը

Այդ դասակարգումը թերի է, որովհետև գտնվեցին մետաղներ, որոնք ունեին ոչ մետաղական հատկություններ և ոչ մետաղներ, որոնք ունեն մետաղական հատկություններ:

4. Պարբերական համակարգի ստեղծումը

Պարբերական աղյուսակը, հայտնի է նաև որպես Մենդելեևի պարբերական աղյուսակ, քիմիական տարրերի աղյուսակ, որն հրապարակվել է Դմիտրի Մենդելեևի կողմից:Դ.Ի.Մենդելեևը հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:Նկատվեցին, որ ամեն ութ տարրից հետո կրկնում են տարրերի հատկությունները: Ակլալիական մետաղից ութերորդը ալկալիական մետաղ, հաոգենից ութերորդը հալոգեն, իներտ գազից հետո ութերորդը իներտ գազ: Ակդ շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես, որ ալիկալիական մետաղները  լինեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իներտ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ: Պարբերությունը՝տարերրի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով, սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:

5. Մենդելեևի և ժամանակակից օրենքները: Մենդելեևը բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը՝ բնագիտության հիմնական օրենքներից մեկը։ Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից։Մենդելեևի պարբերական օրենք, քիմիական տարրերի հատկությունների պարբերական կախումը ատոմի միջուկի լիցքից արտահայտող օրենք։

6. Ատոմի կառուցվածքը և կարգաթվի նշանակությունը Ատոմ

Ատոմը հունարեն նշանակում է անբաժանելի:

Մոլեկուլները բաժանելի մասնիկներ են, դրանք կազմված են ավելի փոքր մասնիկներից` ատոմներից:

Նյութերը, որոնցից կազմված են ֆիզիկական մարմինները, իրենց հերթին կազմված են մասնիկներից` մոլեկուլներից:

Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից:

Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից` պրոտոններից  և  զանգվածով պրոտոնին մոտավորապես հավասար, բայց  լիցք չունեցող մասնիկներից` նեյտրոններից:

 

 

Հետաքրքիր ու հումորային ՙՙ փաստեր՚՚ քիմիայի տարրերի մասին

 

 

 

иллюстратор, химические элементы, химияՏԻՏԱՆ

Տիտանը չի առաջացնում ալերգիա և կարող է օգտագործել պիրսինգի համար:

 

 

иллюстратор, химические элементы, химия ՍԿԱՆԴԻՈՒՄ

Խոսակցություններ կան , որ բեյսբոլի համար նախատեսված փայտերը,պարունակող սկանդիում, ունեն շատ լավ հարվածի ուժ:

 

 

иллюстратор, химические элементы, химия           ԽՐՈՄ

1950-1960 թթ.- ին ավտոմեքենաները հաճախ զարդարում էին խրոմով:

 

 

иллюстратор, химические элементы, химияԵՐԿԱԹ

Երկաթը  ժանգոտում է ինքն իրեն, այդ իսկ պատճառով շատ էլեմենտներ ավելանում են նրան, որպեսզի ստեղծվի պողպատ:

 

иллюстратор, химические элементы, химияՑԻՆԿ

Պայմանավորված այն հանգամանքով, որ ցինկն արագորեն կոռումպացվում է,այն ավելացնում են պողպատին՝ երկարակեցությունը շատացնելու նպատակով:

 

 

 

 

Հարցեր և վարժություններ

 

Ո՞ր «հարկում» և ո՞ր «բնակարանում է ապրում» ածխածին տարրը:

Ածխածինը «ապրում» է երկրորդ «հարկի» չորրորդ «բնակարանում»։

Ո՞ր տարրն է «ապրում» 20-րդ «բնակարանում»:

20-րդ «բնակարանում» «ապրում է» Կալցիումը (Ca): 

Ո՞րն է հինգերորդ «ավելորդ» տարրը` Be, Sr, Zn, Mg, Ca:

«Ավելորդ» տարրը դա Zn — է (Ցինկ)։

Համապատասխանեցրե‘ք քիմիական տարրն իրխմբիհամարին և ընտրե‘ք ճիշտ համապատասխանություններներառած շարքը:

Տարրը Խումբը

1) H ա) IV

2) Be բ) V

3) CI գ) II

4) N դ) I

ե) VII

1) 1գ, 2դ, 3ե, 4ա

2) 1դ, 2ե, 3բ, 4դ

3) 1դ, 2գ, 3ե, 4բ — Ճիշտ պատասխան

4) 1գ, 2բ, 3ա, 4բ

 

 

 

 Related image

 

Բոլոր տարրերը գրվել են մի շարքով, ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով: Տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին՝ կարգաթվեր: Նկատվեց, որ ամեն մի 8 տարից հետո կրկնվում է տարրերի հատկություներ / ալկալիական մետաղից հետո 8-րդ ՝ ալկալիական մետաղ: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ մասերի այնպես, որ ալկալիական մեղատները ընկնեն կրար տակ, հարգեններն իրար տակ, ազնիվ գազերն իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին՝ պարբերություներ: Պարբերությունները՝ հորիզորական շարքեր են գրված ըստ կարգաթվերի մեծացումով: Սկսվում են ալկալիական մետաղներով, վերջանում իներտով: Կա յոթ պարբերություն առաջինից — երրորդը փոքր պարբերությունների են իսկ մնացածը մեծ պարբերություններ են: Ուղաձիք շարքերը կոչվեցին խմբեր կա ութը խումբ, խմբերը կազմված են գլխավոր և երկրորդական ենթախմբերից գլխավոր կոչվում է այն ենթախումբ, որը կազմված է և փոքր և մեծ պարբերության խմբերից իսկ երկրորդական այն ենթախումբ է կոչվում, որը կազմված է միայն մեծ պարբերական խմբերից: Տարրերի և նրանց միացուցություների հատկություները գտնվում են պարբերական կախման մեջ՝ հարաբերական ատոմային զանգվվածից:

 

 

 

 

 

1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից. ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին 
2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ. ա) շաքարը գ) բուսական յուղը բ) թթվածինը դ) կավիճը 
3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը. ա) ձին գ) արձանը բ) ծաղկած ծառը դ) երեխան 
4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել. ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության բ) խտության դ) ջերմահաղորդականության 
5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ. ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը
6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է). ա) պլաստիլինը գ) գրաֆիտը բ) գինին դ) սև ռետինը 
7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի բնորոշում. ա) աստղ գ) սեղան բ) մեխ դ) ապակի
 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան. ա) երկրաշարժերի կանխատեսում բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում գ) գրքի խմբագրում դ) պարարտանյութերի արտադրություն 
9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններից ո՞րն է սխալ. ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով 
 10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորում բ) բյուրեղացում գ) զտում դ) գոլորշիացում  

Քիմիա. Գործնական աշխատանքներ

https://www.youtube.com/watch?v=yrz1zaja1Qg&t=7s

https://www.youtube.com/watch?v=t0EAIDWHmFQ

https://www.youtube.com/watch?v=etm5YlzV6s8

 

 

 

 

 

 

Image result for ՀՊՄՀ

Նոյմբերի 16-ին մի խումբ Սեբաստացիներով ճանփորդեցինք դեպի ՀՊՄՀ(Հայաստանի պետական մանկավարժական համալսարան) :Այցելեցինք նրանց թանգարան ծանոթացանք նրանց ուսանողների որոնցից մի մասը ճանաչված են ժողովրդի կողմից:Հետո այցելեցինք ֆիզիկաի,քիմիաի,կեսաբանության օպտիկաի լսարանները:Քիմիաի լսարանում մենք մի շարք հետաքրքիր փորձեր կատարեցինք,ամենատպաորիչ փորձը դա արհեստական արյուններ նաև նրանք մեզ նվիրեցին նյութեր: (փորձը  կարող էք այս լինքով նայել)

https://www.youtube.com/watch?v=c5IApr-zeRA&t=211s

Ֆիզիկաի լսարանում  մենք մի շարք սարքերի հետ ծանոթացանք,չնայած մեր դպրոցում արդեն ծանոթ էինք այդ սարքերի հետ,դրանից հետո հաճախեցինք  կենսաբանության լսարան,ավելի մոտիկից ծանոթացանք բույսերի և կենդանիների աշխարհին: 

 

 

           

 

      

 

 

 

.Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.

ա) Կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:-

բ) Սպիրտի և ջրի , դ) յուղի և բենզինի:

2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն

…………………., բնորոշ ……………………, ուստիև օժտված են խիստ որոշակի

հատկություններով»: — 

«Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն ֆիզիկական և քիմիական հատկություններ ,բնորոշ հատկություններ,ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով»:

3.Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.

ա) սպիրտ և ջուր

բ) կավիճ և ջուր

գ) կերակրի աղ և ջուր

դ) բենզին:-

ա)Սպիրտ և ջուր , բ)կավիճ և ջուրը ,գ) կերակրի աղ և ջուր:

4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել: Փայտի թեփը և ավազը կարելի է բաժանել մաղով :

5.  Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար: Ջուրը գոլորշիացնելով կարելի է ստանալ աղ,որպես մաքուր նյութ :

6.Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոտ է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:

Պետք է վերցնել կտոր և մաղել ջուրը , կավը կմնա կտորի վրա:

7.Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:

Բենզինը և ջուրը իրար չեն խառնվում , կարելի և վրայից հավաքել բենզինը և ջրից առանձնացնել :

8.Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին .խորթ մայրը հանձնարարել է նրան մաքրել մի խառնուրդ,որը կազմված է փայտի խառտուկներից,փոքր երկաթե մեխերից,շաքարի և գետի ավազից և դասավորել տուփի մեջ:Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին:Բացատրեք ինչպես :-Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը: Առաջինը պետք է մագնիսով հավաքել մեխերը և ավազը,մաղով առանձնացնել թեփը հետո շաքարավազը կմնա այնուհետև տեղավորել տուփերում:

 

 

 

 

իմիական և ֆիզիկական երևույթների օրինակներ...

 

https://www.youtube.com/watch?v=j8pLgyOwpH0 

 

 

 

 

 

     Գիտելիքների ստուգում

 


Հարցեր կրկնողության համար

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան

Քիմիան ուսումնասիրում է նյութերի, դրանց բաղադրության, կառուցվածքի, հատկությունների և փոխարկումների մասին:

  1. Ինչ բնագիտական առարկաներ գիտեք:

Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն,էկոլոգիա:

  1. Ինչ է մարմինը,նյութը,բերել օրինակներ
 Ֆիզիկական մարմինը ցանկացած առարկա է, որն ունի ծավալ, զանգված, խտություն և շատ ուրիշ այլ հատկություններ, որոնք անվանվում են:
 

Նյութը այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները՝ մեզ շրջապատող առարկաները:

 
 
  1. Անվտանգության կանոնները

Անվտանգության կանոնները

 

Քիմիական սարքեր և նրանց հետ աշխատելու կանոնները

Քիմիական սարքեր և նրանց հետ աշխատելու կանոնները

 

Նյութի հատկությունները,ֆիզիկական,քիմիական,ֆիզիոլոգիական

Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:
 
 
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:
 
 
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
 
 
Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
  1. Երևույթներ,ֆիզիկան և քիմիական,բերել օրինակներ:
    1507644428.png
     
     

 

 

 

 

 

 

 

 

Երևույթները լինում են քիմիական և ֆիզիկական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր  չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագերգատային վիճակը ձևը, չափսերը: Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ  առաջանում են նոր  նյութեր:

Քիմիական ռակցիաների հատկանիշները

Գույնի, հոտի, համի փոփոխություն, էներգիայի անջատում կամ կլանում, նստվածքի առաջացում և գազի անջատում:

 

 

  Ֆիզիկական երևույթններ

   Քիմիական երևույթներ

Սպիրտի գոլորշացումը  Լուցկու այրումը
մոմի հալվելն ու սառելը  Սպիրտայրոցի այրումը
  ամոնյումի  բիքրոմատի քայքայումը
  մագնեզյումի այրումը
   

 

 

 

 

 

 

Ացետոն

Ացետոն (դիմեթիլ կետոն, պրոպանոն-2) օրգանական միացություն, որն ունի CH3—C(O)—CH3 բանաձևը, հագեցած կետոնների պարզագույն ներկայացուցիչը։

Իր անվանումն ացետոնը ստացել է լատիներեն acetum (քացախ) բառից։ Դա պայմանավորված է նրանով, որ ացետոնը հնում ստանում էին ացետատներից, որից հետո, ացետոնից ստանում էին սառցային քացախաթթու։

Ացետոնը անգույն, շարժուն, հեշտ ցնդող հեղուկ է, բնութագրական սուր հոտով։ Ցանկացած հարաբերությամբ խառնվում է ջրի, էթիլ սպիրտի, մեթիլ սպիրտի, բենզոլի, դիէթիլ եթերի, և շատ այլ էստերների հետ և այլն։

 

 

Քացախաթթու

Քացախաթթու, օրգանական թույլ, միահիմն կարբոնաթթու CH3COOH բանաձևով (էթանաթթու)։ Քացախաթթվի աղերը և բարդ եթերները կոչվում են ացետատներ։Քացախաթթուն իրենից ներկայացնում է անգույն, սուր հոտով, թթու համով հեղուկ։ Հիդրոսկոպիկ է։ Ջրում լուծվում է անսահմանափակ քանակությամբ։ Իր մեջ լավ լուծում է անօրգանական գազեր և այլ նյութեր, օրինակ՝ HF, HI, HCl, HBr և այլ նյութեր։ Գոյություն ունի ցիկլիկ և գծային դիմերների ձևով։ 100 տոկոսանոց քացախաթթուն կոչվում է սառցային, որը սառեցնելիս առաջացնում է սառցանման զանգված։

 

 

 

Պղինձ

Պղինձ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu (լատ.՝ Cyprus - Կիպրոս), տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի տարր։ Կարգահամարը՝ 29, ատոմական զանգվածը՝ 63,546։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s1 ։ К, Լ և М թաղանթները լրացված են։

Բնական պղինձը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 63Сu (69,1%) և 65Сu (30,9%)։ Ստացվել են 58-69 զանգվածի թվով 10 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենակայունը 67Cu-ն է (Т1/2 = 58,5 ժամ)։Պղնձի ենթախմբում գտնվում են պղինձ (Cu), արծաթ (Ag) և ոսկի (Au) տարրերը։ Հանդիսանում են ազնիվ մետաղներ։ Պղինձը կարմիր, թարմ կոտրվածքում՝ վարդագույն, փափուկ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 1083 °C, եռմանը՝

2600 °C, խտությունը՝ 8960 կգ/մ3 (20 °C)։ Ունի մեծ ջերմահաղորդականություն՝ 0,941 կալ/սմ․ վրկ․ աստ․ և էլեկտրահաղորդականություն (6•10−7 օհմ−1 մ−1)։ Այդ հատկություններով պղինձը զիջում է միայն արծաթին։

 

 

 

 

 

Քիմիական նյութերի  ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների

Այն հատկանիշները,որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոճվում են հատկություններ:Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:

Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:

Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:

Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:

Քիմիական նյութերի դիտում, նկարագրում, չափում, քիմիական փորձ:

Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,

ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,

լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:

Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե և

կապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակին

թափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթե

բաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:

Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենք

առանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:

Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում են

իրար, անվանվում են հատկություններ:

Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերը

նկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:

Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում են

նյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:

Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունի

որոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:

Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,

պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-

րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:

Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել և

նկարագրել զգայարանների օգնությամբ:

Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուք

կատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում:

Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով`

դիտարկումով:

Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն

ուսումնասիրելու նպատակով:

Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումների

նպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն է

կուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրում

օրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցով

բացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.

1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:

2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:

3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:

Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն,

գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում է

փորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի

(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:

Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-

րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: Նշվում են փորձի կատարման ժամանակը, անվանումը, փորձի ընթացքը, որը հարմար է գրանցել աղյուսակի ձևով.

Ի՞նչ եմ արել       Ի՞նչ եմ դիտարկել       Եզրակացություն

             

 

 1.էլեկտրահաղորդականությունը

2.մետաղական  փայլը

3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիճակը

4.ջերմահաղորդականությունը

2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա                          1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի

Բ.Երկաթ                                     2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

Գ.Քացախ                                   3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ      է,բյուրեղային է

Դ.Ջուր                                         4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի,

 

 

 

 

 

 

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի անվան. Ագրեգ.

 

վիճակը

գույնը հոտը համը Խտու-

 

թյունը

Լուծ.

 

ջրում

հալմ.

 

եռմ.

Ջերմա-

 

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.
 Երկաթ  պինդ  արծաթագույն չունի  չունի  ունի  ոչ  այո  ոչ ոչ
 Արծաթ  պինդ  արծաթագույն  չունի  չունի  ունի  ոչ  ոչ  ոչ  ոչ
 Ոսկի  պինդ ոսկեգույն  չունի  չունի  ունի  ոչ  ոչ  ոչ  ոչ
 Ջուր  հեղուկ  թափանցիկ  չունի  ունի  միջին  այո  այո  ոչ  ոչ
 Կերակրի աղ  պինդ  սպիտակ  չունի  ունի  ունի  այո  ոչ  ոչ  ոչ
 պղինձ  պինդ  տարբեր  չունի  չունի  ունի  ոչ  ոչ  ոչ  ոչ
 կավիճ  պինդ  սպիտակ  չունի  չունի  ունի  ոչ  ոչ  ոչ  ոչ

 

 

ալյումին  պինդ  տարբեր  չունի  չունի  ունի  ոչ  այո  ոչ
 պղնձարջասպ  պինդ  կապույտ չունի  չունի  ունի  ոչ  այո  ոչ  
շաքար  պինդ  սպիտակ  չունի  ունի  ունի  այո  ոչ  ոչ  
 էթիլ սպիրտ հեղուկ  թափանցիկ  ունի  չունի  չունի  ոչ  ոչ  ոչ  
 քացախաթթու  հեղուկ  շագանակագույն  ունի ունի  չունի  ոչ ոչ ոչ
 ացետոն  հեղուկ  թափանցիկ  ունի  չունի  չունի  ոչ ոչ  ոչ  
                   
                   
                   

 

 

 

 

 

 

 

 

 

Դաս 4

Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              

Ամրակալ`

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարմիններ

Բաժակ

Սեղան

Աթոռ

 

 

Նյութեր

 

Ապակի

Ռեզին

Գիպս

   

 

 

Օրգանական նյութեր Անօրգանական նյութեր
Օսլա

 

 

Սոդա

 

Կավիճ

Աղ

 

Կենդանի

 

Գայլ

Նապաստակ

Առջ

Անկենդան մարմիններ

 

Քար

Գրիչ

Լուսին

 

 

Դաս 3

 

Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝

 

ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

Նյութ-ջուր, պարաֆին, պղինձ, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

Մարմին-ջերմաչափ, մոմ, մատանի, պոլիէթիլեն, ապարանջան, սեղան, դանակ

Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.

ա) ալյումինե լար բ) պլասմասե պատառաքաղ գ) կաշվե գնդակ

դ)կավե բաժակ ե) մետաղե քանոն զ) փայտե սեղան

Հետևյալ նյութերից որոնք են անօրգանական և որոնք օրգանական`

արծաթ,բուրդ,ավազ,ցեմենտ,փայտ,պողպատ,սառույց,ճարպ,շաքար,ցինկ:

Օրգանակաան-բուրդ, սառույց, ցեմենտ, փայտ, սառույց, ճարպ, շաքար

Անօրգանական-արծաթ, ավազ, պողպատ, ցինկ

 

 

 

 

 

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Դաս 2 

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

1.         Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները

2.         Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել

3.         Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում

4.         Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը

5.         Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը փակ  անոթներում:

1.         Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:

2.          Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:

3.         Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը

4.         Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:

5.         Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:

6.         Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:

7.         Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից:Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը,պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:

2.   Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե այնուհետև  մշակեք 2–3 %-անոց    

      նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:

3.    Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի   

       կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

1.         Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները

2.         Քիմիայի  կաբինետում  պիտի  աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում  է  սնունդ  ընդունել

3.         Աշխատանքային  սեղանը  պիտի  մաքուր  պահել, չպիտի  լինեն  ավելորդ  առարկաներ, որոնք  տվյալ  աշխատանքին  չեն  վերաբերվում

4.         Աշխատանքը  ավարտելուց  հետո  մաքրեք  և  կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը

5.         Խստիվ  արգելվում  է  կատարել  փորձեր, որը  չի  վերաբերվում  տվյալ  աշխատանքին, ձեռքերով  վերցնել  նյութերը, փորձել  նյութերի  համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոնները.Փորձեր  կատարելու  համար  դուք օգտագործելու  եք  տարբեր  նյութեր, որոնք  գտնվում  են  փակ  տարաներում, իսկ  հեղուկ  նյութերը փակ  անոթներում:

1.         Փորձեր  կատարելու  համար  վերցրեք  նյութերի  փոքր  բաժիններ: Պինդ  նյութերից  սովորաբար  պահանջվում  է  թեյի  գդալի  ¼  չափ, իսկ  հեղուկներից` 1-2 մլ:

2.          Նյութերից  վերցնելու  ժամանակ  ամանների  խցանները  սեղանի  վրա  դրեք  շրջված, այսինքն  այն  մասով, որը  չի  մտնում  ամանի  մեջ:

3.         Մի թողեք  նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից  նմուշ  վերցնելուց  հետո  ամանի  բերանը  փակեք  և  դրեք  տեղը

4.         Չօգտագործված  նյութերը  չի  կարելի  հետ  լցնել  մաքուր  նյութի  վրա, այլ  լցրեք  այդ  նպատակների  համար  հատուկ  նախատեսված  անոթի  մեջ:

5.         Օգտվեք  միայն  այն  նյութերից, որոնց  վրա  գրված  են  անունները  և  որոնք  դրված  են  ձեր  սեղանի  վրա:

6.         Պինդ  նյութերը  ամանից  վերցրեք  միայն  չոր  գդալիկով  կամ  փորձանոթով: Մինչև  նյութերը  փորձանոթի  մեջ  յցնելը`  ստուգեք  կոտրված  չէ  արդյո՞ք  փորձանոթի  հատակը  կամ  ճաքած  չէ՞ արդյոք:

7.         Փորձեր  կատարելիս  միշտ  օգտագործեք  մաքուր  լաբորատոր  ամանեղեն:

Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս  նյութերը  չթափեք  ձեռքերին  և  հագուստին, հատկապես հիմքերը  և  թթուները:

2.Փորձանոթում  լուծույթը  տաքացնելիս  կամ  եռացնելիս  անհրաժեշտ  է  օգտվել  բռնիչից:Փորձանոթի  բերանը  չի  կարելի  պահել  ոչ  իր  և  ոչ  էլ  լաբորատորիայում  ներկաների  կողմը:

3.Մի  թեքվեք  դեմքով  դեպի  փորձանոթի  բերանը, որտեղ  եռում  է  լուծույթը, այն  կարող  է  ցայտել ձեր  դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով շարժում  կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը,պետք  է  թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն. 1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:

2.   Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս`  այդ  տեղը  լվացեք  ջրի  շիթով  2–3 րոպե այնուհետև  մշակեք 2–3 %-անոց    

      նատրիումի  հիդրոկարբոնատի (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի  լուծույթով:

3.    Մաշկի  կամ  հագուստի  վրա  ալկալու  թափվելիս  անմիջապես  այդ  տեղը լվացեք  մեծ  քանակով  ջրով, հետո  բորաթթվի   

       կամ  քացախաթթվի  1–2%-անոց  լուծույթով, վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

 

 

 

 

 

 Դաս 1

1 Քիմիան ուսումնասիրում է նյութերի, դրանց բաղադրության, կառուցվածքի, հատկությունների և փոխարկումների մասին:

 

2.Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք

Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն,էկոլոգիա:

 

 

 

3.Ինչ է նյութը և մարմինը

 

Ֆիզիկական մարմինը ցանկացած առարկա է, որն ունի ծավալ, զանգված, խտություն և շատ ուրիշ այլ հատկություններ, որոնք անվանվում են 

 

ֆիզիկական: Նյութը այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները՝ մեզ շրջապատող առարկաները:

 

 

4.Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը

 

Քանոնը պատրաստվում է փայտից, պալաստմասից և երկաթից:

Արձանը պատրաստված է լինում կավից, բրոնզից և քարից:

Ամանեղենը պատրաստված են լինում հախճապակուց, կավից, ապակուց, պլաստմասից և պղնձից:

Զարդերը պատրաստվում են մետաղներից-ոսկուց, արծաթից, մերխիորից, փայտից և ապակուց:

 

 

 

 

 

 

 

Քիմիան կյանք է

  Վիկտոր Գոլդշմիդտ

 

Տիեզերաքիմիա

Տիեզերաքիմիա, քիմիայի բաժին, որն ուսումնասիրում է տիեզերական մարմինների բաղադրությունը, Տիեզերքում քիմիական տարրերի տարածվածության և բաշխման օրինաչափությունները, նուկլեասինթեզը, տարրերի իզոտոպայինբաղադրության էվոլյուցիան, տիեզերական նյութի առաջացումը պայմանավորող քիմիական տարրերի համակցումներն ու տեղաշարժերը։Տիեզերաքիմիայի վաղ շրջանի հետազոտություններն իրականացվում էին Արեգակի, աստղերի և մոլորակների մթնոլորտիլուսարձակման սպեկտրաչափական վերլուծության, նաև Երկրի վրա ընկնող տիեզերական մարմինների՝ երկնաքարերի քիմիական հետազոտությունների միջոցով։ 1924-1932 թվականներին ձևակերպվեցին երկնաքարերում քիմիական տարրերի բաշխման օրինաչափությունները (նորվեգացի երկրաքիմիկոս Վիկտոր Գոլդշմիդտ, Goldschmidt, 1888-1947)։ Տիեզերաքիմիայի հետագա զարգացմանը մեծապես նպաստեցին Պավել Վինոգրադովի և ամերիկացի գիտնական Հարոլդ Յուրիի (Urey, 1893-1981) աշխատանքները։ Տիեզերագնացության զարգացմամբ ընդլայնվեցին տիեզերաքիմիայի հետազոտությունների հնարավորությունները և շրջանակները, իրականացվեցին լուսնային ապարների անմիջական հետազոտությունները, ավտոմատ սարքերի օգնությամբ ուսումնասիրվում են Արեգակի, աստղերի և մոլորակների մակերևույթն ու մթնոլորտը։ Հայտնաբերվեցին նյութի՝ Երկրի համար անսովոր վիճակներ՝ պլազմային վիճակը Արևի և աստղերի վրա, կոնդենսված He, H2, CH4, NH3 և այլ գազերի առկայությունը մեծ մոլորակների մթնոլորտում շատ ցածր ջերմաստիճաններում են։ Աստղաֆիզիկայի, մասնավորապես ռադիոաստղագիտության, զարգացման շնորհիվ մեծացան տիեզերաքիմիայի համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման հնարավորությունները։ Բազմաթիվ տարրերի ատոմներ, պարզ և բարդ մոլեկուլներ, անգամ միներալներ, հայտնաբերվեցին միջաստղային տարածություններում։Ենթադրվում է, որ բարդ օրգանական նյութերի սինթեզն իրականանում է ճառագայթման ազդեցությամբ՝ արեգակնային առաջնային գազերից և այլ պարզ միացություններից (H, CO, NH3, Օ2, Na, Տ և այլն)։ Երկնաքարերում և միջաստղային տարածությունում հայտնաբերված օրգանական նյութերը օպտիկապես ակտիվ չեն։ Տիեզերական նյութի բաղադրությունը ձևավորվում է հիմնականում գերնոր աստղերի պայթյունների ժամանակ և աստղային ընդերքում։ Այն բնորոշվում է 4ո ատոմական զանգվածով (ո-ը ամբողջ թիվ է), զույգ պրոտոն և զույգ նեյտրոն պարունակող թեթև տարրերի գերակշռող պարունակությամբ։ Աստղերի բաղադրությունը նրանց զարգացման տարբեր փուլերում տարբեր է։ Միջաստղային տարածությունը հագեցնող դիֆուզ մատերիայում նույնպես գերակշռում են թեթև տարրերի միջուկները։ Միջաստղային սառն ամպերում հայտնաբերվել են ավելի քան երկու տասնյակ պարզ և բարդ (մինչև 7 ատոմ պարունակող) մոլեկուլներ, իոններ՝ H2, H2O, 02, N2, ОН-, СО, СН4, NH3, СН2O և այլն, ազատ ռադիկալներ՝ ինչպես նաև պինդ ֆազեր (քվարց, սիլիկատներ, գրաֆիտև այլն)։ Տիեզերական սառը մարմինները, տիեզերական փոշուց մինչև մոլորակները կազմավորվում են աստղերից արտազատվող պլազմայի սառման և էվոլյուցիայի շնորհիվ։ Արեգակնային համակարգի պինդ մարմինների առաջացումը տեղի է ունեցել հիմնականում 4,55 միլիարդ տարի առաջ (նուկլեասինթեզի վերջին փուլից 200-300 միլիոն տարի հետո)։ Պինդ մարմինների առաջացումն ուղեկցվել է տիեզերական նյութի կոտորակային վերաբաշխմամբ։ Արեգակի միայն հեռավոր և հսկա մոլորակների վրա են (սառցաշերտի և զանգվածային մթնոլորտի ձևով) պահպանվել արեգակնային թեթև գազերը (H2, CH4, NH3 և այլն) կամ նրանց կոնդենսման արդյունքները։Տիեզերաքիմիական հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տիեզերական մարմինների (օրինակ՝ Արեգակնային համակարգում մոլորակների, ասուպների և երկնային այլ մարմինների) առաջացումը, մոլորակների կառուցվածքը, տիեզերական մարմինների միջև տեղի ունեցող նյութափոխանակությունը և այլ երևույթներ բացատրելու համար։ Տիեզերաքիմիայի ամենազարգացած ճյուղը երկրաքիմիան է։ Տիեզերաքիմիայի բնագավառի հետազոտությունների արդյունքները հրատարակվում են «Geochimica et Cosmochimica Acta» («Գեոքիմիկա էթ Կոսմոքիմիկա Ակտա», N․ Y․, 1950 թվականից) և «Գեոխիմիա» («Геохимия», Մոսկվա, 1956 թվականից), ամսագրերում։