Երևանն իմ աչքերով...

 

Ուղակի աչքեր, տխուր հայացքնր, մտահոգ անցորդներ և ուղղակի ապրող մարդիկ: Ահա և հայ ազգի ներկայացուցիչների համառոտ բնութագիրը: Այդ մարդկանց ուրախության, տխրության և նույնիսկ դժբախտության պատճառը հենց նրանց շրջապատող անհատնրն են: Մարդիկ միմյանց անտեսելով, վարկաբեկելով և նեղացնելով չեն հասկանում որ դրանով միայն իրենք իրենց են վատություն անում: 

 

Ոմանք մեր երկրում ապրում են, վայելում կյանքը, օգտվում կյանքի բոլոր հաճույքներից, և այդ ամենին հասնելու համար անգամ չեն էլ աշխատում ու պայքարում, չնկատելով նրանց`ովքեր հազիվ են գոյատևում: Եվ այդ ամենի հիմնական մեղավորը հասարակությունն է, իսկ եթե ավելի կոնկրետ մեր պետության կառավարությունը, որին չի հուզում իմ և ինձ նման շատ ու շատ մարդկանց ճակատագիրը: Այնքան կուզեի, որ ինքս լինեի իմ անկախության տերը, բայց...

Կարող եմ նշել հազարավոր լավ հատկանիշներ մեր ազգը բնութագրող, բայց այս անգամ, նրողություն խնդրելով, ուզում եմ թղթին հանձնել այն, ինչ տեսել և տեսնում են շատերը, բայց քչերն են այդ մասին բարձրաձայն խոսել: 

 

Խոսքս անտեղի ցուցադրականության մասին է: Ազգ, որը սիրում է իր հարևան երկրների գլխի տակ փափուկ բարձ դնելով`թաքցնել իր իսկ սեփական խոհանոցում վխտացող կեղտը: Ազգ, որը սիրում է իրեն ամենալավը նրկայացնել, գովել, գովերգել`չնկատլով, որ, գլուխը հողի տակ թաղելով, չի կաչող աննկատելի դաչձնել իրեն և իր գործած բոլոր սխալները: Ըստ իս սրանք են Երևան քաղաքի կոլորիտը ներկայացնող դրվագները: Այստեղ մարդիկ անգամ չեն տարբերում չիշտն ու սխալն իրարից, անգամ չեն տարբրում երազներն իրական կյանքից, նրանք անգամ չգիտեն թե ինչ են ուզում, նրանց մեծամասնությունը չգիտի թե  ուր է գնում: Գնում են այնտեղ ուր քայլերն են տանում, որոնք այնքան սահմանափակ են, նրանք միայն քայլում են` Հանրապետության հրապարակով`Աբովյան փողոց, այնուհետև`Հյուսիսային պողոտայով` Կարապի լիճ ու Օպերա, և սահմանափակվում`Կասկադի աստիճաններով:Չգիտմ էլ ինչ ասեմ: Երևի մնաց ուղղակի մի քանի խորհուրդ տալ, որոնք իմ կարծիքով կարող են գոնե մի փոքր բարլավվել իմ երկրի վիճակը...

 

Նրեք միմյանց ինչ էլ որ լինի, թեկուզ ուղղակի անձայն, միայն ձեզ համար... Ժպիտ տվեք միմյանց և վստահ եղեք, որ, այդ ժպիտը մի օր ամպայման ձեր իսկ դեմքի վարդն է դառնալու... մի’ եղեք կաշառակեր, ամեն ինչ չէ ու գումարի մեջ է, գումարով չէ որ ամեն ինչ որոշվում է, փողը ինքն իսկ իրական չէ, և դա է պատճառը որ չի կարող ձեզ համար երկարատև և իրական երջանկության աղբյուր դառնալ: Սիրեք միմյանց, սիրեք ձեր երկիրը և օգնեք ցանկացածին վեր բարձրանալ, մի գուցե դուք էլ մի օր օգնության կարիք ունենաք...

 

 

 

 

 

 

Գայլային.

 

Ձյունածածկ հարթություններով կայծակնային արագությամբ վազող աչքերի հանդուգն արտահայտությամբ  այդ չորքոտանին՝ գայլը՝ իմ բարեկամը… Գազա՜ն, գիշատի՜չ, չեմ հավատում, ընդամենը բառեր են: Գայլն ուրիշ տեսակ է՝ աչքերում անսահման ազատություն, հոշոտող կիրք, կամք, եռանդ, նյարդեր, ջիղ, հավատարմություն, խելացնոր, խելագար, հպարտ, բարձր, վեհ… ու, ու մինչև… մահ, հավանաբար:Դու իմ մեջ ես ապրում, ինձ հետ և ինձ համար: Գիտե՞ս, դու ուրիշ տեսակ ես, խնդրում եմ՝ արթուն մնա, դու իմ ամենամարդկայինն ես, որովհետև ազատ ես, զուրկ ես արհեստականություններից, սուտ բարեպաշտությունից: Հեհե՜, ինձ հոգնեցնում են դրանք, ձանձրացնում քնելու աստիճան: Բարեպաշտությու՜ն, ամենակարևորը՝ սուտ, կեղծ, անիմաստ, անէմոցիա, ինչպես ձեր ժպիտներն են: Ինձ հոգնեցնում եք այդ ժպիտներով, չէ, չէ, ժպիտ չէ, դեկորացիա է բերանի շրջանում, ծամածռություն, որ ծաղրածուներն են անում: Հասկացեք, հարկավոր է աչքերով ժպտալ, բերանի դեկորացիան բավական չէ:Իսկ ու՞ր է քո ժպիտը, ի՜մ Գայլ: Դե չէ՜, մի ծամածռվիր, 7 միլիարդն արդեն բավական է, մնա քո տեղում, եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Մի հաճոյացի՛ր, ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Հեհ, դա իմ միտքը չէր, Չապլինից գողացա, ձևացրի՜, գողացա, ձևացրի, թե հանճար եմ: Դե՜, դու կներես, իմ Գայլ, չէ որ ես ընդամենը մարդ եմ:Դու կմնաս իմ ամենաբարի ու ազնիվ ընկերը, դու՝ քո սիրելի լուսնի հետ: Դու կշարունակես ոռնալ, քարշ կգաս, ընկած կմնաս երկար ժամանակ, բայց երբ ոտքի կկանգնես, կընկնեն բոլորը:

 

 

 

Հայերս

 

Մենք՝  հայերս, փոքրիկ հաղթանակներով շուտ ոգևորվում ենք, բոլորին համարում մեր եղբայրն ու հարազատը, իսկ հենց որ այդ եղբայրներից մեկնումեկը գողանում է մեր կյանքը, վիշտ ենք համարում, հետո էլ զարմանում ենք,  բորբոքվում ենք,սկսում հուսահատվել այնքան ժամանակ, մինչև մեր կոկորդին հասնի: Մենք շատ ջիգյարով ենք և ամեն մարդու ինչ-որ չափով օգնում ենք, մենք սրտաբաց ենք  և շատ ժամանակ մեր սիրտը նաև կարող ենք, այդպես կոչված, վարդ - թե վատմարդկանց  մոտ բացել :

 

 

 

ծիծաղ և փող

 

Ծիծաղը դա մի բնույթ է որ մարդը  ունի իր մեջ իսկ մեծ փողը դա ամեն մարդ չունի անպայման չէ փողը խանգարի ուրախությանը  ուրախությունը դա մարդու սրտում է իսկ հարստությունը մարդու արտաքինում :