Դեկտեմբերյան  դասարանական աշխատանքներ

 

ԱՌԱՋԻՆ – ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԵՐ

 

Պատմեք ժողովուրդների մեծ գաղթի մասին;

 

Համաշխարհային պատմության մեջ, չորսիվ ութերրորդ դարերն անվանում են «Ժողովրդի մեծ գաղթ»։ Մինչ այդ Եվրոպայում կար միայն մեկ պետություն՝ Հռոմեական կայսրությունը, բայց գաղթի հետևանքով նոր պետություններ ստեղծվեցին։

   Հռոմեական կայսրության սահմանամերձ տարածաշրջաններում մարդիկ կատարում էին պարզունակ տնտեսություն։ Կլիմայի ցրտման պատճառով մարդիկ սկսեցին տեղաշարժվել և փնտրել նոր բնակավայրեր: Առաջինը տեղաշարժվեցին գերմանական ցեղերը։ Նրանք հասան Դանուբ և Դնեպր գետերի միչև։ Որոշ ժամանակ անց, բաժանվեցինք երկու խմբերի, առաջին խումբը գնաց դեպի Արևմտյան կողմ, իսկ մյուս խումբը դեպի Արևմուտք։ Միմյանց հանդիպեցին Հյուսիսային կողմում։ Այն ժամանակ այնտեղ Հռոմեական կայսրությունն էր տիրում։ Այնտեղ նրանք սահմանապահ ծառայություն էին կատարում, և հռոմեացիները նրանց խոստացան սննդաթերծ և զենքեր։

 

Համեմատեք Հռոմեական կայսրության և Ալեքսանդրի Մակեդոնացու կայսրության կործանման պատճառները;

 

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Հայոց Աշխարհաժողովն անցյալի մնացուկ էր;

 

Թվարկեք միջնադարյան հասարակության դասերը, աստիճանակարգությունը և պետական կառավարման մարմինները:

 

Թագավորներ

Բդեշխներ

Գործակալներ

Նախարարներ

Սեպուհներ

Ազատներ

Հազարապետ

Սպարապետ

Մարդապետ

Մեծ դատավոր

 

 

 

 

 

   Կատարման ժամկետը` 19-20, 22-23.09

 

Պատմեք Պուատիեի ճակատամարտի մասին;

Համեմատեք Հուստինիանոս և Կարլոս Մեծ կայսրերին;

Նմանություն: Երկուսն էլ քրիստոնյա էին: Երկուսն էլ ձգտում էին, որպեսզի իրենց կայսրությունները հզորացնեն և կատարելագործեն:

Տարբերություն: Ամեն տարի Կառլը մեծաթիվ զորքի գլուխ անցած հեռավոր արշավանքներ էր ձեռնարկում, իսկ Հուստինիանոսը շատ բարեփոխումներ էր կատարում: Հուստինիանոսը նաև զբաղվում էր շինարարական գործունեությամբ:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Կարոլինգների օրոք տեղի ունեցավ վերածնունդ;

Թվարկեք Բյուզանդական կայսրության ուժեղ և թույլ կողմերը:

Ուժեղ կողմեր

Թագավորը բարելավվում էր կայսրությունը

Կայսրը կարող էր լինել տարբեր ազգության

Երկրի ներսում պատերազմներ և խոչընդոտներ չկային

Թույլ կողմեր

Իշխանությունը ժառանգական չէր

Կայսրը կարող էր լինել տարբեր ազգության

 

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

 

 

1.Պատմեք Արշակավանի մասին

IV դարում Հայաստանը գտնվում էր պատերազմի վտանգի ներքո: Ուժեղ պետություն դառնալու համար հարկավոր էր ուժեղացնել թագավորի կենտրոնական իշխանությունը և ֆեոդալներին թուլացնել: Այդ նպատակով թագավոր Արշակ Բ-ն հրաման արձակեց, որ ֆեոդալներից դժգոհ մարդիկ կարող են գալ և բնակվել նոր ստեղծվող քաղաքում: Արշակավանը պիտի դառնար նոր մայրաքաղաք և թագավորի հենարան ֆեոդալների դեմ: Այն ունեցավ 6 տարվա կյանք, 20000 բնակիչ:

Այս պատմությունը մեզ է հասել պատմահայր Խորենացու և Փավստոս Բյուզանդի մատյաններից:  Նրանք հաղորդում են մեզ, որ այդ քաղաքում բնակություն հաստատեցին գողեր, մարդասպաններ, հանցագործներ, և առաջ բերեցին իրենց ֆեոդալների դժգոհությունը, որոնք էլ հարձակվեցին քաղաքի վրա և հիմնահատակ ավերեցին այն, սպանեցին բոլորին, բացի նորածիններից:

2.Վերլուծեք Աշտիշատի ժողովի որոշումները և կանոնները;

354թ. գումարվեց Աշտիշատի ժողովը, որտեղ տարբեր որոշումներ կայացվեցին, օրինակ, բացվեցին նոր դպրոցներ, ուր պիտի սովորեին հունարեն և ասորերեն, իսկ պարսկերենը արգելվեց սովորել դպրոցներում: Սա դրական գնահատել չի կարելի, քանի որ թշնամու լեզուն պիտի լավ իմանալ:

Այնուհետև,  բացվեցին անկելանոցներ, աղքատանոցներ, շատերը աշխատելու փոխարեն գնում էին այնտեղ ապրելու պետության հաշվին, ինչը բացասական երևույթ էր:

Արգելվեց բազմակնությունը, հարբեցողությունը, շատ հեթանոսական սովորություններ: Սա խոսում է այն մասին, որ քրիստոնեություն ընդունելուց 50 տարի անց դեռ հին կրոնին հավատացողները շատ էին:

Այսպիսով, կարող ենք ընդհանրացնել, որ այս ժողովի որոշումներով ուժեղանում էր եկեղեցու իշխանությունը, ինչը չէր բխում կենտրոնական թագավորություն ստեղծելու նպատակից:

3.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պարսկա-հռոմեական հաշտությունը (363 թվականի) «ամոթալի» է;

363 թվականին կնքված Մծբինի հաշտության պայմանագիրը անվանում են ամոթալի, քանի որ այդ պայմանագրով Հռոմը պարտավորվում էր Հայաստանին օգնություն չտրամադրեր, դաշինքի մեջ չմտնել: Դա նշանակում էր, որ Հայաստանը մեն-մենակ էր մնում Սասանյան Պարսկաստանի հարձակման առջև:

4.Թվարկեք Արշակունյաց Հայաստանի հզորացման և անկման պատճառները:

Արշակունյաց Հայաստանի անկման գլխավոր պատճառն այն էր, որ այն կռվախնձոր էր հարևան պետությունների միջև, իսկ ներքին անմիասնականությունը թույլ չէր տալիս միավորվել և հաջող պայքար մղել օտար նվաճողների դեմ: Նաև ժողովուրդը ազդում էր պետության վրա և փորձում, որ կանոնները փոխվեն, իսկ դա նշանակում է, որ երկիրը միասնական չէր:

Արշակունյաց Հայաստանի հզորացման պաճառն էր, որ Արշակավանը իր քաղաք էր վերցնում ֆեոդալների թշնամիներին և այդպես ուժեղանում:

 

 

 

 

 

 

 

 ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

 

 

 

 

1.Պատմեք Ձիրավի ճակատամարտի մասին;

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ. հայկական և պարսկական զորաբանակների միջև Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավ (Ձրավ) գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին՝ Արածանու գետահովտում։

Գարնանը պարսկական բանակը, Ատրպատականից ներխուժելով Մեծ Հայք և հասնելով Ձիրավի դաշտ, բանակել է հայկական և հռոմեական զորաճամբարի դիմաց։ Ճակատամարտն սկսվել է վաղ առավոտյան՝ հայկական զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո։

2.Վերլուծեք Պապ թագավորի գործունեությունը;

Պապը իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Իր կառճ կյանքի ընթացքում նա մտածելով հայրենիքի մասին կարողացավ հասցնել մեր զորքը մոտավորապես 100.000-ի: Պապը համերաշխության կողմնակից էր և չէր ման գալիս պատերաձմի, այլ փորձում էր ամենինչ խաղաղ լուծել:

3.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևորագույն դեր է խաղում պատմության մեջ;

Անհատները կարևորագույն դեր էին խաղում պատմության մեջ, որովհետև նրանք ունեին մեծ իշխանություն և այդ իշխանության միջոցով նրանք պատմությունը փոխում էին: Բայց նաև եղել են դապքեր, երբ անհատները իրենց ուժերուվ չեն կարողացել պատմության վրա ազդեցություն թողնել, իսկ սովորական մարդիկ տանջվել են և կարողացել են:

4.Թվարկեք հայոց Արշակունի արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը:

Անունը Իշխել է  
Տրդատ Ա 66 – 88  
Սանատրուկ 88 – 110  
Աշխադար 110 – 113  
Պարթամասիր 113 – 114  
հռոմեական բռնազավթում 114 – 116  
Վաղարշ Ա 117 – 144  
Սոհեմոս 144 – 161, 164-186  
Բակուր Ա 161 – 163  
Վաղարշ Բ 186 – 198  
Խոսրով Ա 198 – 217  
Տրդատ Բ 217 – 252  
Արտավազդ Ե 252 – 272  
Խոսրով Բ 272 – 287  
Տրդատ Գ Մեծ 287 – 330  
Խոսրով Գ Կոտակ 330 – 338  
Տիրան Բ 338 – 350  
Արշակ Բ 350 – 368  
Պապ թագավոր 368 – 374  
Վարազդատ 374 – 378  
Արշակ Գ 378 – 389  
Խոսրով Դ 387 – 389, 415-416  
Վռամշապուհ 389 – 415  
Շապուհ պարսիկ 416 – 420  
թափուր 420 – 422  
Արտաշես Դ 423 – 428

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ – ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

 

 

 

4

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։

 

 

 

Բոլոր հարցերի պատասխանները կա պատմության բաժնի մեջն նյութը կոչվում է Վարդանանց և Վահանանց պատերազմներ:

 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

 

Կատարման ժամկետը` 23-27.10

 

Պատմեք Վահանանց զինված պայքարի ընթացքի մասին;

Վերլուծեք Նվարսակի պայմանագրի բովանդակությունը;

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վահանանց պատերազմը անկախության վերականգնման համար մղվող պատերազմ էր;

Թվարկեք Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

 

 

Բոլոր հարցերի պատասխանները կա պատմության բաժնի մեջն նյութը կոչվում է Վարդանանց և Վահանանց պատերազմներ:

 

 

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

 

 

 

1.Պատմեք VI դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;

VI դարում Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Եվ Արևմտյան, և Արևելյան Հայաստանում օտար նվաճողները փորձում էին թուլացնել դեռևս պահպանված հայ նախարարներին և ձուլել հայ ժողովրդին: Հայերը ապստամբություններ բարձրացրին նրանց դեմ  539 թվականին Արմ. Հայաստանում, իսկ 571–572 թթ.՝ Արևելյան: Ապստամբությունները հաջողություն ունեցան, սակայն այն ոչինչ չտվեց հայ ժողովրդին: 591 թ. Հայաստանը նոր բաժանման ենթարկվեց:

2.Վերլուծեք Հուստինիանոս Ա-ի քաղաքականությունը Հայաստանի և հայերի նկատմամբ;

Հուստինիանոս Ա-ն վարում էր բյուզանդական կենտրոնական իշխանության ամրապնդման և  հայկական իշխանությունները թուլացնելու քաղաքականություն: Նա առաջին հերթին նոր բաժանումներ կատարեց Արևմտյան Հայաստանում, ստեղծեց չորս նահանգներ՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր, նշանակեց բյուզանդացի կառավարիչների: Հայ իշխաններին թուլացնելու նպատակով փոխեց ժառանգության փոխանցման կարգը՝ ժառանգելու իրավունք տալով նաև աղջիկներին,: Բարձրացրեց հարկերը: Ճնշեց իր դեմ բարձրացված ապստամբությունը՝ պատանդ վերցնելով ապստամբության ղեկավար Արտավան Արշակունուն: Հուստինիանոսի վարած քաղաքականության մեջ Հայաստանի համար դրականը այն էր, որ նա վերականգնում էր հայկական քաղաքները:

3.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ VI դարում Արևելյան Հայաստանի վիճակն ավելի ծանր էր, քան Արևմտյան Հայաստանի;

VI դարում Արևելյան Հայաստանի վիճակը համեմատելի էր Արևմտյան Հայաստանի վիճակին, երկու մասերում էլ օտար կառավարիչներ էին, հարկերը գնալով ծանրանում էին, հայ նախարարները ապստամբություն էին բարձրացնում, անընդհատ պատերազմներ էին, երկու Հայաստանների նկատմամբ էլ կրոնական հալածանքներ էին տեղի ունենում:

4.Թվարկեք օտար տիրապետողների քաղաքականության հիմնական ուղղությունները:

Եվ Բյուզանդիան, և Պարսկաստանը վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն՝ իրենց կենտրոնական իշխանությունը ամրապնդելու համար:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում էին իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ:

 

 

 

 

 

 

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13-17.11

1.Պատմեք VII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;

VII դարում նոր թշնամի հայտնվեց՝ արաբական  խալիֆայությունը, որին հաջողվեց կործանել Սասանյան Պարսկաստանը: 640 թվականին սկսվեց արաբական արշավանքը Հայաստանի դեմ:

Հայերը շարունակում էին պայքարել երկրի միասնականությունը վերականգնելու համար: 639 թ. Թ. Ռշտունուն հաջողվեց վերամիավորել Արմ. և Արլ. Հայաստանները մե իշխանության մեջ:

VII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններից էր այն, որ հայ նախարարների ջանքերի շնորհիվ ստեղծվել էր Հայոց իշխան պաշտոնը:

652 թվականին հայերը արաբների հետ պայմանագիր կնքեցին, որը Հայերի համար շատ արդյունավետ էր:

Թեոդորոս Ռշտունին իշխանություն է ձեռք բերում նաև Վիրքի և Աղվանքի նկատմամբ:

Խաղաղության կարճատև տարիներին Հայաստանում շինարարական մեծ աշխատանքներ էին կատարվում, կառուցվեց Զվարթնոցը, Հռիփսիմե եկեղեցին, բերդեր, ամրոցներ:

2.Վերլուծեք 652 թվականի հայ-արաբական պայմանագիրը;

Ըստ պայմանագրի՝ հայերը 3 տարի հարկ չէր վճարելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ օգնել արաբական  զորքին: Այդ պայմանագիրը հայերի համար շատ արդյունավետ էր, որովհետև նրանք այդպես ավելի շատ ազատություն ստացան և կարող էին  հարկ տալու փոխարեն օրինակ՝ զարգացնել քաղաքները, տնտեսությունը: Բայց արաբների համար դա նույնպես արդյունավետ էր, որովհետև նրանց համար շատ կարևոր էր, որ հայերը իրենց հետ ավելի լավ հարաբերություններ ունենան և կռվեն ընդհանուր թշնամիների դեմ:

3.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևոր դեր է խաղում պատմության մեջ (VII դարի հայ ռազմա-քաղաքական գործիչների օրինակով);

Անհատը կարևոր դեր է խաղում պատմության  մեջ, դրա օրինակներից է Թեոդորոս Ռշտունին: Նա համադրելով դիվանագիտական և ռազմական հնարքներ՝ VII դարում կարողացել էր վերականգնել հայկական միասնական իշխանությունը, դաշինք կնքել արաբների հետ՝ ապահովելով Հայաստանին բյուզանդական հարձակումներից, պատերազմի ժամանակ բանեցնելով ռազմական  հնարքներ՝ թշնամուն ծուղակը գցել և հաղթել: Սակայն հնարավոր է նաև, որ անհատները պարզապես հայտնվում են ճիշտ վայրում ճիշտ ժամանակին, որով և պայմանավորվում է նրանց դերը պատմության մեջ: Օրինակ այս նույն գործիչը իր կյանքը ավարտում է օտարության մեջ՝ կամովին գերի հանձնվելով, ինչը դուրս է նրա նախորդ սխրանքների տրամաբանությունից: Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ անհատների դերը կարևոր է պատմության մեջ, բայց ոչ միանշանակ:

4.Թվարկեք արաբների ռազմական հաջողությունների պատճառները:

Արաբների հաջողությունների պատճառներից էր այն, որ Սասանյան Պարսկաստանը և Բյուզանդիան շարունակում էին իրենց նվաճողական քաղաքականությունը և չէին միավորվում նոր հայտնված ընդհանուր թշնամու դեմ:

 

 

 

 

 

 

 

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ – ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 20-24.11

1.Պատմեք VIII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;

701 թվականին Հայաստանի, Վիրքի և Աղվանքի տարածքում արաբները ստեղծում են Արմինիա վարչա-քաղաքական միավորումը: Հետզհետե աճող հարկային և կրոնական ճնշումներին ի պատասխան հայերը 703 թվականին ապստամբում են, Սմբատ Բագրատունու գլխավորությամբ 2000-անոց զորաջոկատով հաղթում են արաբների 5000-անոց բանակին :

705 թվականին հայ նախարարական տների շատ ներկայացուցիչներ խաբեության զոհ են դառնում՝ Նախիջևանի և Խրամի եկեղեցիներում կենդանի-կենդանի այրվում են արաբների կողմից:

725 թվականին Արմինիա է գալիս Հերթ ոստիկանը, որի ժամանակ ավելի են սաստկանում ճնշումների  հայերի նկատմամբ:

748-750 թթ. Տեղի է ունենում հակաարաբական երկրորդ ապստամբությունը, որը նույնպես հաջողություն չի ունենում:

774-778 թվականներին նոր ապստամբություն է սկսվում: Գլխավոր մարտը տեղի է ունենում Արձնի գյուղի մոտ, ուր անհավասար կռվում հայերը պարտվում են:

2.Վերլուծեք արաբների հականախարարական քաղաքականությունը;

Արաբները ցանկանում էին ոչնչացնել հայ նախարարական տները, քանի որ այդ քայլով կիրականացվեր Հայաստանի վերջնական նվաճումը: Հարկերի բարձրացումը, եկեղեցուն հարկատու դարձնելը, կրոնական հալածանքները այդ նպատակն էին հետապնդում: Հայ նախարարները օգնության համար հաճախ էին դիմում Բյուզանդիային, իսկ նրանց ֆիզիկապես ոչնչացնելը կվերացներ այդ խնդիրը նույնպես:

3.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պավլիկյան շարժումը սոցիալական շարժում է;

7-9-րդ դարերում ծավալված Պավլիկյան շարժումը ոչ միայն կրոնական էր, այլ նաև սոցիալական: Այդ շարժման մեջ մեծ թիվ էին կազմում իշխանների կողմից հալածանքների ենթարկված, ծանր հարկային բեռի տակ գտնվող գյուղացիները: Նրանց պատկերացրած չար աստվածը ստեղծել էր անարդարությունները, որոնց դեմ էլ իրենք պայքարում էին:

4.Թվարկեք Հերթի աշխարհագրի պատճառները և հետևանքները:

Եթե  մինչ այդ հարկը գանձում էին ըստ ծխերի, ապա 725թ. Հերթ ոստիկանի անցկացրած «աշխարհագրից» հետո արաբներն սկսեցին գլխահարկ գանձել: Դրա հետևանքով հարկային լուծն առավել ծանրացավ: Հայերը պարտավորվում էին նաև հողահարկ վճարել: Արաբները կապարե կնիքներ էին կախում հարկեր վճարողների պարանոցներից: Հոգևորականությունը նույնպես սկսեց հարկվել: Արդյունքում հայ բնակչությունը սկսեց զանգվածային լքել երկիրը, հիմնականում գնալով դեպի Բյուզանդիա: Արաբների վարած ծանր հարկային քաղաքականության նպատակը Հայաստանի վերջնական նվաճումն էր:

 

 

 

 

 

 

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

Պատմեք V-IX դարերի հայկական արվեստի մասին;

Սահմանեք V-IX դարերի հայկական իրականության կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;

Համեմատեք Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքն ու գործը;

Նմանություն: Իրենց կյանքի միակ նմանությունն է այն է, որ իրենց ծնվելու թվականը անհայտ է, միայն հայտնի է, որ ծնվել են 7-րդ դարում:

Տարբերություն: Անանիա Շիրակացին գործունեություն է ծավալել աստաղագիտության և մաթեմատիկա ոլորտում, իսկ Հովհան Գ Օձենցին եղել է աստվածաբան և գրող: Հովհաննես Գ Օձենցին շատ գրել է շարականներ, ճառեր, երկեր: Հովհան Գ Օձենցին եղել է կաթողիկոս: Անանիա Շիրակացին իր կյանքում զբաղվել է տարբեր գործերով հատկապես կիրառել է՝ աստագիտությունն ու մաթեմատիկան, իսկ Հովհան Գ Օձնեցին իր գործունեությունը կիրառել է եկեղեցում, նա նաև եղել է եկիսկոպոս: Հովհաննես Օձնեցին հայտնի է նաև որպես իրավագետ։ Նա կարողացավ հավաքել գոյություն ունեցող առանձին-առանձին բազմաթիվ եկեղեցական կանոններ՝ կազմելով «Կանոնագիրք հայոց» անվամբ աշխատությունը: Այդ գործը համընդհանուր ճանաչում է գտել որպես ժամանակի իրավագիտական խոշոր աշխատություն և մինչ օրս գործածվում է Հայոց եկեղեցու կողմից (որոշ լրացումներով հանդերձ)։

 

Վերլուծեք «Խաչքար» երևույթը:

Խաչքար՝ Վրան խաչ քանդակած սալաքար, որ դրվում էր ուխտատեղերում կամ նշանավոր գերեզմանների վրա: Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։  Քարե խաչքարի համար նախօրինակ են ծառայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քանդված հեթանոսական մեհյանների տեղում։ Կան խաչքարերի տարբեր տեսակեր, որոնցից են.

Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին:

11-րդ դարից սկսած խաչքարերը սկսում են կանգնեցվել ոչ միայն միակտուր, այլև աստիճանաձև պատվանդանի վրա։

11-12-րդ դարերում առաջանում են քիվավոր խաչքարերը, իսկ երբեմն էլ քիվը պատրաստվում էր առանձին քարից և ամրացվում էր խաչքարի վրա երկաթե գամերի օգնությամբ

12-րդ դարից սկսած հանդես են գալիս խմբական խաչքարերը։ Սրանք երբեմն կանգնեցվում են մեկ ընդհանուր կամ կողք-կողքի դրված պատվանդանների վրա

Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք Փառիտոսում, Գառնի Գեղարդում և այլ վայրերում սկսած 11-րդ դարից մինչև ուշ միջնադար։

Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է Քրիստոսի խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։