Կիլիկյան Հայաստան

 

Հայերը Կիլիկիայում 

 

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի: Հյուսիսարևելյան լեռնային հատվածը կոչվում է Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանները, որոնք ընդարձակ դաշտավայր են կազմում, հայտնի են Դաշտային Կիլիկիա անունով: Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա:

Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ գտնվող Կիլիկիան հին ժամանակներից ծանոթ էր հայերին: Դեռևս Ք.ա. I դ. Տիգրան Բ-ն նվաճեց և Հայոց տերությանը միացրեց Կիլիկիայի արևելյան՝ դաշտային և լեռնային շրջանները: Հավանաբար այդ ժամանակներից էլ հայերը սկսեցին բնակվել Կիլիկիայում: X դ. նրանք այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում:

Կիլիկիայի հայերի ազգային-եկեղեցական խնդիրները հոգալու համար Խաչիկ Ա կաթողիկոսը X դ. վերջին մի շարք եպիսկոպոսական թեմեր հիմնեց:

XI դ. Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Հայք, Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա: Այն կապված էր Բյուզանդիայի՝ հայերին Հայաստանից արտագաղթեցնելու քաղաքականության և սելջուկ-թուրքերի արշավանքների հետ: Քոչվոր սելջուկների արշավանքներն այնպիսի ծանր հետևանքներ ունեցան, որ հայ բնակչության նշանակալից հատվածներ ստիպված եղան հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: Բյուզանդացիները XI դ. Հայաստանից Կապադովկիա և Կիլիկիա էին տեղափոխում նաև մի շարք արքայական և իշխանական տներ՝ իրենց հպատակ բնակչությամբ: Հայաստանից ստիպված եղան արտագաղթել նաև Արծրունիները և Բագրատունիները:

Կիլիկիայում մինչ այդ ապրում էին հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ և փոքրաթիվ հայեր: Սակայն XI դ. վերջերին Կիլիկիայի բնակչության գերակշռող մասն արդեն հայեր էին:

 

Հայկական իշխանությունների առաջացումը

 

Կապադովկիայում, Կիլիկիայում և Հյուսիսային Ասորիքում հաստատված հայ իշխանների մի մասը զինվորական ծառայության դիմաց կայսրությունից ստանում էր այս կամ այն գավառի կառավարումը: Դրանցից էր Ապլղարիպ Արծրունին, որին բյուզանդական արքունիքը նշանակել էր Կիլիկիայի կառավարիչ (ստրատեգոս): Նրան էին հանձնվել Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և Լամբրոն ու Պապեռոն բերդերը: Հետագայում Ապլղարիպ իշխանը Լամբրոնը նվիրում է Գանձակից Կիլիկիա տեղափոխված Օշին իշխանին, որից սերում է Հեթումյան իշխանական և ապա արքայական տունը:

Անիի Բագրատունյաց վերջին գահակալ Գագիկ Բ-ն հաստատվել էր Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում: Կարսի վերջին թագավոր Գագիկ Աբասյանն իր իշխանությունն էր հաստատել Փոքր Հայքի և Կապադովկիայի՝ Կիլիկիային սահմանամերձ շրջաններում:

Հայ ստվար բնակչության, Հայոց եկեղեցու և հայկական արքայական ու իշխանական տների առկայությունը Կիլիկիայում նախադրյալներ ստեղծեց հայկական պետականության ստեղծման համար:

1071թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտվելուց հետո, Կիլիկիայում և սահմանամերձ շրջաններում հաստատված հայ իշխանները փորձեցին օգտվել Բյուզանդիայի թուլացումից և անկախանալ: Բյուզանդական ծառայության անցած հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնեց մի ուժեղ հայկական իշխանություն, որը գոյատևեց գրեթե երկու տասնամյակ: Ցավոք, այն սկսվեց քայքայվել դեռևս Փիլարտոսի կենդանության օրոք, սակայն նրա փլատակների վրա ստեղծվեցին մի քանի հայկական իշխանություններ: Հյուսիսային Ասորիքում ուժեղ և ընդարձակ հայկական իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը, որը գոյատևեց մինչև 1117թ.: Այս իշխանությունները կարճատև կյանք ունեցան, սակայն կարողացան կասեցնել սելջուկների ներթափանցումը Կիլիկիա: Դա հնարավորություն տվեց Լեռնային Կիլիկիայում հաստատված հայերին համախմբվել և հայկական մի նոր ուժեղ իշխանության ստեղծել:

 

Ռուբինյան իշխանության հաստատումը Կիլիկիայում

 

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը: Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ-թուրքերը: Սակայն Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար սկսված խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց ուշադրությունը Կիլիկիայից՝ թույլ տալով ամրապնդել և ուժեղացնել հայկական իշխանությունը:

Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը (1095-1100): Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա 1098թ. բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն:

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկների մի մասը հաստատվեց Փոքր Ասիայում և ստեղծեց Իկոնիայի սուլթանությունը: Վերջինս և Փոքր Ասիայում հաստատված թուրքական տարբեր ցեղեր դարձան Կիլիկիայի համար վտանգավոր հարևաններ:

 

Պայքար Դաշտային Կիլիկիայի համար

 

Լեռնային Կիլիկիայում ստեղծված Ռուբինյան իշխանության ուժեղացման համար առաջնահերթ խնդիր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը: Անհրաժեշտ էր դուրս գալ Միջերկրականի ափերը և հաստատվել Դաշտային Կիլիկիայում, որը նշանավոր էր առևտրաշահ քաղաքներով ու նավահանգիստներով և երկրագործական արտադրությամբ: Անհրաժեշտ էր կապեր հաստատել միջերկրածովյան երկրների հետ: Այս կենսական խնդիրները լուծելու համար Կիլիկյան Հայաստանը պայքարի մեջ մտավ Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների հետ:

Կոստանդինին հաջորդեց նրա որդի Թորոս Ա-ն (1100-1129), որը, շարժվելով դեպի հարավ, գրավեց Սիս և Անաբարզա քաղաքները: Թորոսն ամրացրեց Անաբարզան և դարձրեց իր իշխանության մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին:

Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն Ա-ն (1129-1137), որը ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերն ստիպված եղան բախվել բյուզանդացիների և խաչակիրների հետ: Օգտվելով բյուզանդացիների և խաչակիրների հակասություններից՝ Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիսը, Ադանան և Տարսոնը: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողացավ հարավում դուրս գալ Միջերկրական ծով:

Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով Լևոնը գրավեց Սարվանդիքար բերդաքաղաքը, ինչը Անտիոքի դքսության և Ռուբինյան իշխանության միջև պատերազմի պատճառ դարձավ: Խաչակիրների և հայերի պայքարից փորձեցին օգտվել սելջուկները: Նրանք արշավեցին ու ավերեցին երկու երկրների սահմանամերձ տարածքները: Սակայն Կիլիկիայի և Անտիոքի միջև մղվող պայքարը շուտով դադարեց: Հայտնվել էր մի նոր ընդհանուր թշնամի, որը երկուսին էլ հավասարապես սպառնում էր: Դա Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսն էր, որը ծրագրել էր նվաճել Կիլիկիան և Անտիոքը:

 

Հայ-բյուզանդական հակամարտությունը

 

Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ, ուստի Հովհաննես Կոմնենոսը 1137թ. գարնանը մեծ բանակով մտավ Դաշտային Կիլիկիա: Օգտվելով թվական գերակշռությունից, բյուզանդացիները գրավեցին Տարսոնը, Ադանան և Մսիսը, իսկ 37 օրվա պաշարումից հետո՝ Անաբարզան: Լևոնը փոքրաթիվ ուժերով ամրացավ Վահկա բերդում, որը վեցամսյա հերոսական պաշտպանությունից հետո ընկավ: Լևոնը կնոջ և երկու որդիների՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս: Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում ժամանակավորապես ընկավ:

Գերված Լևոնը և նրա որդի Ռուբենը բանտում մահացան: Հայոց իշխանի մյուս որդի Թորոսը փախուստի դիմեց և վերադառնալով, գլխավորեց Կիլիկիայի հայության ազատագրական պայքարը: Նրան միացան գերությունից խուսափած նրա երկու եղբայրները՝ Ստեփանեն և Մլեհը:

Թորոս Բ-ն փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա ազատագրեց Վահկան, Անաբարզան, Մսիսը և Տարսոնը: Այսպիսով, հայերին կրկին հաջողվեց իրենց իշխանությունը հաստատել Կիլիկիայի մեծ մասում և վերականգնել Ռուբինյան իշխանությունը: Կիլիկիան գրավելու Բյուզանդիայի հետագա փորձերն ավարտվեցին անհաջողությամբ:

Կիլիկիայի հայկական պետությունն ստեղծեց 30-հազարանոց մշտական բանակ: Մեծապես բարձրացավ Թորոս Բ-ի հեղինակությունը: Նրա կարևոր ձեռնարկումներից էր հայոց կաթողիկոսական աթոռը Հռոմկլա բերդաքաղաք տեղափոխելը, ուր այն մնաց մինչև 1292թ.:

 

Կիլիկյան հայկական իշխանության ամրապնդումը

 

Թորոս Բ-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը (1169-1175): Մլեհի իշխանության սկզբում Դաշտային Կիլիկիայի արևելյան մի քանի շրջաններ դեռևս գտնվում էին խաչակիրների, իսկ արևմտյան որոշ գավառներ՝ Բյուզանդիայի ձեռքում: Երկրի պաշտպանության և հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել բյուզանդացիներից ու խաչակիրներից: Այս դժվարին խնդիրը կյանքի կոչելու համար Մլեհը՝ նոր քաղաքականություն վարելով, դաշնակցեց Հալեպի մահմեդական ամիրայի հետ: Այդ ճանապարհով Մլեհը խաչակիրներից հետ վերցրեց Կիլիկիայի արևելքում գտնվող կարևորագույն բերդերը, իսկ այնուհետև Բյուզանդիայից ազատագրեց Ադանան, Մսիսը և Տարսոնը՝ իրենց ծովափնյա շրջաններով: Հայկական իշխանությունն իր վերահսկողությունը հաստատեց առևտրական կարևոր ճանապարհների վրա: Մլեհը փորձեց իր իշխանությանը միացնել նաև Հեթումյաններին պատկանող Լամբրոն բերդը, սակայն հաջողության չհասավ: Մլեհ իշխանը բարեկարգեց Սիս քաղաքն ու այն դարձրեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք: Նրա քաղաքականությունը և բարեփոխումները մեծապես նպաստեցին Կիլիկյան Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հզորացմանը: Սակայն Մլեհի քաղաքականությունից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան:

Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի որդի Ռուբենը: Օգտվելով Բյուզանդիայի և Իկոնիայի սուլթանության թշնամանքից, Ռուբենը գրավեց Կիլիկիայի արևմտյան շրջանները, որի շնորհիվ Կիլիկիայում վերացվեցին բյուզանդական տիրապետության վերջին հենակետերը: Մլեհի և Ռուբենի հաջողությունները վերջ դրեցին Կիլիկիայի նկատմամբ Բյուզանդիայի հավակնություններին:

Այսպիսով, ավելի քան մեկդարյա հերոսական ու արյունահեղ պայքարի գնով Կիլիկիայում բնակություն հաստատած հայերը ստեղծեցին հայկական իշխանություն և ամրապնդեցին այն՝ հող նախապատրաստելով վերջինս թագավորություն հռչակելու համար:

 

Իրավիճակը Մերձավոր Արևելքում XIIդ. վերջին և Կիլիկյան Հայաստանը

 

XII դ. վերջին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք զգալի ազդեցություն թողեցին Կիլիկյան Հայաստանի վրա: Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը: Վերջինիս սուլթան Սալահեդդինը 1187թ. պարտության մատնեց խաչակիրներին և գրավեց Երուսաղեմը: Իկոնիայի սելջուկյան սուլթանությունն իր հերթին գտնվում էր հզորության գագաթնակետին: Եգիպտոսը և Իկոնիան թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ: Խիստ լարված էին նաև Կիլիկիայի և Անտիոքի դքսության հարաբերությունները:

Այսպիսի լարված իրավիճակում Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Ռուբենի եղբայր Լևոն Բ (Ա)-ին (1187-1219): 1187թ. Իկոնիայի սուլթանության զորքերը հարձակվեցին Կիլիկիայի վրա և հասան մինչև Սիս: Սակայն հայերին հաջողվեց նրանց երկրից դուրս վտարել: Սելջուկների այս արշավանքը Լևոնին ստիպեց մտածելու երկրի հյուսիսային սահմանների ամրապնդման մասին: Այս նպատակով նա գրավեց և ամրացրեց սահմանային մի քանի բերդեր:

Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի) կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ՝ խոստանալով օգնել խաչակիրներին: Դրա դիմաց կայսրը համաձայնեց Լևոնին ճանաչել Կիլիկիայի թագավոր: Սակայն Ֆրիդրիխը Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց, և Լևոնի թագադրությունը հետաձգվեց:

Այսուհանդերձ, Լևոնը մասնակցեց խաչակիրների մղած կռիվներին: Հայկական զորքերը մասնակցեցին Աքքայի գրավմանը: Լևոնն Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորին օգնեց գրավելու բյուզանդացիներից Կիպրոս կղզին: Սակայն հակասություններ կային նաև հայերի և խաչակիրների միջև: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանների համար նորից վեճ բորբոքվեց Անտիոքի և Կիլիկիայի միջև: Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ-ն Լևոնին հրավիրեց Անտիոք՝ նպատակ ունենալով նրան ձերբակալել: Իմանալով այս մասին՝ Լևոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը և ձերբակալեց Բոհեմունդին: 1194թ. հաշտություն կնքվեց, որի համաձայն Բոհեմունդը Կիլիկիային էր վերադարձնում նրանից խլված տարածքները: Սրա դիմաց նա ազատ արձակվեց: Անտիոքի և Կիլիկիայի բարեկամությունն ամրապնդելու համար կողմերը որոշեցին Բոհեմունդի ավագ որդի ու ժառանգորդ Ռայմոնդին ամուսնացնել Լևոնի եղբայր Ռուբենի դուստր Ալիսի հետ: Ծնված արու զավակը պետք է ժառանգեր Անտիոքը և Կիլիկիան: Անտիոքի և Կիլիկիայի միավորմամբ Լևոնը փորձում էր հայ-խաչակրաց միացյալ պետություն ստեղծել:

 

Թագավորության հռչակումը

 

XII դ. վերջին Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի քրիստոնյա ամենաուժեղ երկրներից էր: Արտաքին թշնամիների դեմ հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրեցին Լևոն Բ-ի հեղինակությունը:

Եգիպտոսի Այուբյան սուլթանության հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր: Խաչակրաց պետությունները պաշտպանելու գործում Արևմտյան Եվրոպան և, մասնավորապես, պապականությունը մեծ հույսեր էր կապում Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց արքայական թագ ձեռք բերելու բանակցությունները Հռոմի պապի և գերմանական կայսր Հայնրիխ Զ-ի հետ, որը շուտով թագ ուղարկեց նրան: Մինչ այդ Լևոնին թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը:

Լևոն Բ-ն մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198թ. հունվարի 6-ին՝ Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Լևոնին թագավոր օծեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը, իսկ կայսրի և պապի ներկայացուցիչը մատուցեց արքայական պատվանշանները: Հայ ժողովուրդը ցնծության մեջ էր: Նա ի դեմս Լևոնի թագադրության տեսնում էր հայոց թագավորության վերականգնումը: Պատահական չէ, որ Տարսոնում էին հավաքվել բազմաթիվ իշխաններ և բարձրաստիճան հոգևորականներ: Այստեղ էին եկել նաև օտարերկրյա պատվիրակություններ, ինչը վկայում էր թագավոր Լևոն Ա-ի (Լևոն Բ իշխանը թագավոր հռչակվելուց հետո դարձավ Լևոն Ա արքա) հեղինակության աճի և հայոց պետության միջազգային ճանաչման մասին:

 

Լևոն Ա-ի ձեռնարկումները

 

Լևոն Ա-ի թագավորության տարիներին Կիլիկիայի հայկական պետությունը մեծ վերելք ապրեց: Երբ մահացավ Անտիոքի դուքս Ռայմոնդը, նրա և Ալիսի որդի Ռայմոնդ-Ռուբենը դարձավ Անտիոքի գահակալ: Սակայն նրա հորեղբայր Բոհեմունդը գրավեց Անտիոքը: Լևոնը, որ հայ-խաչակրաց պետություն ստեղծելու առիթ էր փնտրում, միջամտեց Անտիոքի ժառանգության համար մղվող պայքարին և պաշտպանեց իր ազգականի շահերը: Նա 1216թ. գրավեց Անտիոքը և իշխանությունը հանձնեց Ռայմոնդ-Ռուբենին, որին հռչակել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ: Սակայն 1219թ. Ռայմոնդ-Ռուբենն արտաքսվեց Անտիոքից, իսկ նրա գործունեությունից հիասթափված Լևոնը ոչ միայն չպաշտպանեց նրան, այլև զրկեց գահաժառանգության իրավունքից: Նա Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:

Լևոն Ա-ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն բերդի գրավումն էր: Նրա նախորդները փորձել էին գրավել այն, սակայն անհաջողության էին մատնվել: Նա 1202թ. Լամբրոնի տեր Հեթում իշխանին, իբր իր դստերը նրա տղային կնության տալու համար, հրավիրեց Տարսոն և բանտարկեց: Դրանից հետո Լևոնն անարյուն գրավեց բերդը և միացրեց արքունի տիրույթներին:

Լևոնի կարևոր քայլերից մեկը երկրի սահմանների անվտանգության ամրապնդումն էր: Սահմանների վրա գտնվող մի քանի բերդեր նա հանձնեց խաչակիրներին, որի դիմաց նրանք պարտավոր էին զինվորական ծառայություն կատարել: Լեռնանցքներում կառուցվեցին ամրություններ, որտեղ տեղակայվեցին կայազորներ:

Քանի որ Կիլիկիան գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում, Լևոնը մեծ ուշադրություն դարձրեց առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս և Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ: Կիլիկիան որպես պետություն ստորագրեց մի շարք ծովային պայմանագրեր: Կարգավորվեց երկրի դրամական շրջանառությունը: Լևոնն արտոնություններ շնորհեց Ջենովայի, Վենետիկի և մի շարք այլ քաղաքների վաճառականներին:

Նա մեծ ուշադրություն էր դարձնում նաև մշակույթի զարգացմանը: Լևոնի հրամանով Կիլիկիայում հիմնադրվեցին տարբեր տիպի դպրոցներ: Նա արքունիք էր հրավիրում և հովանավորում գիտության ու արվեստի ներկայացուցիչներին:

Լևոն Ա-ն մահացավ 1219թ. և իր հաջորդներին թողեց վերելք ապրող մի պետություն:

 

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկյան Հայաստանում: Հողատիրության ձևերը

Հասարակական-տնտեսական հարաբերությունները Կիլիկիայում ավելի բարդ ձևեր ընդունեցին, քան բուն Հայաստանում: Դա կապված էր Կիլիկիայում հայկական պետության առաջացման որոշ առանձնահատկությունների հետ: Մինչև Ռուբինյան իշխանության հաստատումն այստեղ գոյություն ունեին մեծ թվով բյուզանդական և հայկական իշխանություններ: Հետագայում Կիլիկիայում հաստատվեցին նաև խաչակիրներ, որոնք ռազմական ծառայության դիմաց հողեր էին ստանում հայ իշխաններից ու թագավորներից: Հայկական ավատատիրությունը բյուզանդական և արևմտաեվրոպական ազդեցության ներքո ունեցավ որոշ վերափոխություններ: Ստեղծված պայմաններում Կիլիկիայում ձևավորվում են հողատիրության մի քանի տիպեր՝ արքունական, իշխանական, վանքապատկան, համայնական:

Թագավորին պատկանող հողերը, քաղաքներն ու բերդերը կոչվում էին արքունի կամ թագավորական: Արքունի հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվաճման, գնման և բռնագրավման ճանապարհներով:

Կիլիկիայում հաստատված իշխանների մի մասն ուներ տիրույթներ, որոնց տիրում էր ժառանգաբար՝ որպես սեփականություն: Այս տիրույթները կոչվում էին հայրենիք, իսկ նրանց տերերը՝ հայրենատեր-բերդատերեր: Թագավորը և հայրենատեր-բերդատերերը ռազմական և վարչական ծառայության դիմաց առանձին մարդկանց պայմանական հողատիրության սկզբունքով հողեր էին տրամադրում: Այս հողերը թեև կարող էին անցնել հորից որդուն, բայց ստացողի սեփականությունը չէին և ծառայությունը թողնելու դեպքում հետ էին վերցվում:

Կիլիկիայում կային բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնք ունեին մեծ չափերի հասնող հողատարածքներ: Վանքապատկան հողատիրությունը հիմնականում առաջանում էր նվիրատվությունների և գնման միջոցով: Եկեղեցիներին ու վանքերին հատկապես մեծ նվիրատվություններ էին կատարում թագավորները և իշխանները:

Կիլիկիայում գոյություն ուներ նաև համայնական հողատիրություն: Համայնքին պատկանող հողերի մի մասը որոշակի պայմաններով տրվում էր օգտագործման գյուղացիներին: Տնամերձ հողերը գյուղացիների սեփականությունն էին: 15-20 տարին մեկ տեղի էր ունենում հողերի վերաբաժանում:

 

Գյուղական համայնքը

 

Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ, մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:

Կիլիկիայում պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ: Լավ համբավ են ունեցել այստեղ բուծված ձիերը, որոնք նաև արտահանվում էին:

Գյուղական բնակչության կազմակերպման հիմնական ձևը համայնքն էր: Որպես համայնք սովորաբար հանդես էին գալիս մեկ կամ մի քանի փոքր գյուղեր: Համայնքը կարգավորում էր ինչպես գյուղի բնակիչների, այնպես էլ գյուղացու հարաբերությունները պետության, հողատիրոջ և եկեղեցու հետ:

Գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար համայնքին պատկանող հողերը բաժանվում էին երկու խմբի՝ համայնական և ընտանեկան: Համայնական մշակելի հողերի և արոտավայրերի մի մասը պարբերաբար վերաբաժանվում էր ընտանիքների միջև՝ ըստ շնչերի թվի:

Համայնքն ուներ որոշակի ինքնավարություն և գյուղի ներքին կյանքի հետ կապված հարցերն ինքն էր տնօրինում:

Յուրաքանչյուր համայնք ուներ իր եկեղեցին կամ մատուռը, որը նվիրված էր լինում գյուղը հովանավորող որևէ սրբի: Գյուղական քահանան զբաղվում էր համայնքի հոգևոր կյանքով: Նա էր տնօրինում ծննդյան, հարսանիքի, թաղման և այլ արարողությունները: Եկեղեցուն կից սովորաբար կար դպրոց, ուր գյուղի երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել և երգել:

 

Քաղաքները: Քաղաքային կյանքը

 

Կիլիկիան գտնվում էր Արևելք-Արևմուտք ցամաքային և ծովային տարանցիկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Միջերկրական ծովի ափերին գտնվող նավահանգիստները տարանցիկ առևտրի համար շատ հարմար դիրք ունեին: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով, որոնք մեծապես նպաստեցին արհեստագործության զարգացմանը: Քաղաքների վերելքի գործում որոշակի դեր խաղացին խաչակրաց արշավանքները, որոնց շնորհիվ Արևելք-Արևմուտք առևտրական հարաբերություններն էապես աշխուժացան:

Կիլիկյան Հայաստանի քաղաքային կյանքի աշխուժացման և առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև Մոնղոլական կայսրության ստեղծումը: Դրա տարածքով անցնող կարավանային առևտրի ճանապարհների մի մասն ավարտվում էր մոնղոլների դաշնակից Կիլիկիայում: Այստեղի նավահանգիստներից էլ ապրանքները ծովով տեղափոխվում էին Եվրոպա:

Կիլիկյան Հայաստանի նշանավոր քաղաքներից էին Սիսը, Տարսոնը, Ադանան, Այասը, Մսիսը, Կոռիկոսը: Բոլոր քաղաքները գտնվում էին արքունի տիրույթների մեջ և այդ պատճառով կոչվում էին թագավորական քաղաքներ:

Քաղաքների մեջ որպես վարչական և մշակութային կենտրոն առանձնանում էր Սիս մայրաքաղաքը: Այստեղ էին գտնվում հայոց արքունիքը, դրամատունը, գանձարանը, օտարերկրյա դեսպանությունները: Սիսը 1292-1441թթ. եղել է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայրը:

Արտաքին և ներքին առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն էր Այասը: Այն անվանում էին «Հայոց թագավորի նավահանգիստ»: Այասի առևտրական նշանակությունը հատկապես բարձրացավ, երբ խաչակիրները կորցրեցին Անտիոք և Աքքա նավահանգիստները: Այասը մնաց Ասիա մայրցամաքի միակ մեծ առևտրական կենտրոնը, որը գտնվում էր քրիստոնյաների ձեռքին: Նրա առևտրական մրցակիցը Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստն էր:

Կիլիկյան Հայաստանն Արևելք-Արևմուտք առևտրին մասնակցում էր իր գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքներով: Արտահանում էին երկաթ, գունավոր մետաղներ, շինափայտ, հացահատիկ, բուրդ, ձիեր: Առևտրի զարգացմանը նպաստում էին Հայոց թագավորների կողմից եվրոպացի վաճառականներին տրված առևտրական արտոնությունները: Այսպես, 1201թ. արտոնություններ ստացան ջենովացիները, իսկ 1271 թ.՝ վենետիկցիները:

Քաղաքային բնակչության նշանակալից մասը զբաղվում էր արհեստագործությամբ: Արհեստավորները ստեղծում էին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները (եղբայրություն): Քաղաքի սահմաններում միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին մեկ համքարության մեջ: Համքարության անդամ էին դառնում այն արհեստավորները, որոնք ունեին սեփական արհեստանոց: Նրանք ունեին վարպետի կոչում: Արհեստանոցում նրանց օգնում էին ենթավարպետները և աշկերտները: Նրանք վարպետ կարող էին դառնալ արհեստագործական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո:

Կիլիկյան Հայաստանում զարգացած էին մետաղամշակությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կաշեգործությունը և զանազան այլ արհեստներ:

Արհեստի և առևտրի զարգացման համար խիստ կարևոր էր նաև դրամաշրջանառության ճիշտ կազմակերպումը: Դրամների թողարկումը սկսվել էր դեռևս Ռուբինյան իշխանության շրջանում և շարունակվել մինչև պետության կործանումը: Հիմնական դրամական միավորը արծաթե դրամն էր: Քիչ չէին նաև պղնձե դրամները: Արծաթե դրամը, որը կոչվում էր թագավորական, օգտագործել են նաև այլ երկրներում:

 

Արքունիքը

 

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որի մեջ մտնում էին արքունի խորհուրդը, բարձրագույն դատական ատյանը և գործակալությունները:

Արքունիքի գլուխ սկզբում կանգնած էր Հայոց իշխանը, իսկ 1198 թվից՝ Հայոց թագավորը: Նրանք էին պատերազմ հայտարարում, հաշտություն և դաշինք կնքում, քաղաքներ ու ամրոցներ հիմնադրում, դրամներ հատում և լուծում գահաժառանգման խնդիրը:

Երկրի գործադիր իշխանությունը թագավորն իրականացնում էր գործակալությունների միջոցով: Տասից ավելի գործակալությունների մի մասը նման էր Հայաստանում եղածներին, իսկ մյուսները նոր էին:

Թագավորության հռչակումից հետո վերականգնվեց թագադիր գործակալությունը: Հանդիսությունների ժամանակ նա էր թագ դնում թագավորի գլխին, ինչպես նաև հետևում էր արքունի արարողակարգի պահպանմանը:

Խնամակալություն (պայլություն) գործակալությունը ծնունդ է առել դեռևս իշխանության շրջանում: Գործակալը կոչվում էր պայլ: Նա թագավորի առաջին խորհրդականն էր, իսկ նրա բացակայության դեպքում փոխարինում էր նրան: Թագավորի անչափահասության դեպքում պայլն իրականացնում էր ոչ միայն նրա, այլև ամբողջ երկրի խնամակալությունը:

Երկրի կառավարման համակարգում մեծ էր արքունի պալատի կառավարչի՝ սենեսկալի դերը, որը տնօրինում էր արքունի եկամուտները և ծախսերը:

Գործակալությունների մեջ բավական ազդեցիկ էր արքունի քարտուղարությունը, որի գլխավոր պաշտոնյան կոչվում էր կանցլեր: Սովորաբար նա էր ղեկավարում բանակցություններն օտար երկրների հետ:

Երկրի զինված ուժերը կազմակերպելու և ղեկավարելու համար ստեղծվել էր երեք գործակալություն՝ սպարապետություն, սպասալարություն, մարաջախտություն (մատակարարման): Սպարապետին Կիլիկիայում անվանում էին նաև գունդստաբլ: Նա բանակի ընդհանուր հրամանատարն էր: Բանակում մեծ էր արքունի հեծելազորի հրամանատարի՝ սպասալարի դերը: Բանակի սպառազինության և պարենի մատակարարմամբ զբաղվում էր մարաջախտությունը, որի ղեկավարը կոչվում էր մարաջախտ:

 

Բանակը

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր: Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից: Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր: Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան: Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից: Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում: Այն ստացել են 14-20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը:

Հայոց բանակում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը: Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար: Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը:

 

Դատարանները

 

Կիլիկիայի հայոց թագավորությունում հայերից բացի ապրում էին նաև զգալի թվով հույներ, ասորիներ, հրեաներ, խաչակիրներ և արևմտաեվրոպացի առևտրականներ, որոնք ներքին հարցերում առաջնորդվում էին իրենց օրենքներով: Անհրաժեշտ էր այս բոլորը միավորել և ստեղծել միասնական օրենսդրություն: Այս խնդիրը հաջողությամբ լուծեց Հեթում Ա թագավորի եղբայր Սմբատ Սպարապետը: Նրա կազմած Դատաստանագիրքը միավորեց այս օրենքները և հարմարեցրեց Կիլիկիայի պայմաններին:

Կիլիկյան Հայաստանում գոյություն ունեին Արքունի, Սսի արքեպիսկոպոսական, Ստորին կամ Փոքր, Եկեղեցական դատարաններ: Արքունի դատարանը քննում էր պետական կարևորագույն գործերը: Դրանց թվում էին իշխանների միջև, ծագած վեճերը, գահաժառանգության խնդիրները, պետական դավաճանությունը և այլն: Կարևոր տեղ էր զբաղեցնում Սսի արքեպիսկոպոսական դատարանը, որտեղ հիմնականում քննում էին բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող գործերը: Քրիստոնյաների և այլադավանների միջև առաջացած վեճերը նույնպես քննվում էին այստեղ:

Ստորին կամ Փոքր դատարանները գտնվում էին քաղաքներում ու գավառներում և քննում էին տարաբնույթ հանցագործություններ: Քաղաքների օտարազգի բնակչությունը դատական խնդիրները լուծում էր իր դատաստանագրքերով:

Եկեղեցական դատարանները Կիլիկյան Հայաստանում քննության էին առնում ամուսնա-ընտանեկան հարաբերությունների և մանր իրավախախտումների հետ կապված խնդիրներ:

 

Հեթումյան արքայատոհմի իշխանության հաստատումը

 

Թագաժառանգ Զաբելն անչափահաս էր, ուստի և նշանակվել էին երեք խնամակալ՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին, Ատան պայլը և Կոստանդին Գունդստաբլը: Շուտով Ատան պայլը սպանվեց, իսկ Հայոց կաթողիկոսը մահացավ: Կոստանդին Գունդստաբլը մնաց Զաբելի միակ խնամակալ: Լևոն Ա-ի մահից հետո Հայոց գահին փորձեց տիրանալ Ռայմոնդ-Ռուբենը, սակայն պարտվեց: Նրան ձերբակալեցին և բանտարկեցին:

Հայոց արքունիքը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Դ-ի որդու՝ Ֆիլիպի հետ: Այս ընտրությունը պատահական չէր, քանզի փորձ էր արվում վերջ դնելու Անտիոքի և Կիլիկիայի միջև թշնամանքին: Նա պետք է երկիրը կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն Ֆիլիպն սկսեց արհամարհել հայոց դավանանքը և հովանավորել խաչակիրներին: Նա արքունիքից հեռացնում էր հայ իշխաններին ու կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներին: Զայրացած հայ իշխանները նրան բանտ նետեցին, որտեղ էլ նա մահացավ:

Հայ ավագանին Տարսոնում ժողով հրավիրեց և որոշեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց Հայոց թագավոր (1226-1270): Նա հիմք դրեց Հեթումյանների արքայատոհմին:

 

 

 

 

Կարծիք

 

Եթե հաշվել լավ կողմերը և վատ կողմերը, իհարկե  լավ կողմերը ավելի շատ են: Նրանք լավ տնտեսություն էին զարգացնում իր ճյուղերով,  որը չես կարող ասել հիմիկվա ժամանակաշրջանում, նաև կարող եմ ասել Կիլիկյան Հայաստանում զարգացած էին մետաղամշակությունը, պղնձագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, կաշեգործությունը և զանազան այլ արհեստներ:Նրանք լավ էին առևտրից ճիշտ է Կիլիկյան Հայաստանի քաղաքային կյանքի աշխուժացման և առևտրի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ նաև Մոնղոլական կայսրության ստեղծումը: Կիլիկիայի արգավանդ դաշտավայրերը, բերրի գետահովիտները և խոտառատ արոտավայրերը հնարավորություն էին տալիս զբաղվելու երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներից զատ` մշակում էին մերձարևադարձային բույսեր՝ արմավենի, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ:Իհարկե բացի առավելություններից նաև կար թույլ կողմեր, բայց նրանք իրոք ուժեղ տոհմն էին եղել: 

 

 

 

 

 

Օգտագործած աղբյուրներ

 

 

Կիլիկյան Հայաստանի մշակույթ

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի հայկական պետություն

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ

Կիլիկիայի հայկական թագավորություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ        ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆ

Կիլիկյան Հայաստանում

Հայոց հնագույն Կիլիկիան

Կիլիկյան թագավորություն

Կիլիկիայի հայկական թագավորության անկումը

Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից

Կիլիկիայի Հայոց թագավորության բերդերը

Կիլիկիան և խաչակիրները

 

 

 

 

 

 

 

Աշոտ Բ Երկաթ                            

Ծննդյան թվականն անհայտ է:

929 թ.



Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը (914–929 թթ.) վերականգնել է Հայաստանի 

անկախությունն ու միասնականությունը և 922 թ-ին ճանաչվել Շահնշահ Հայոց և Վրաց:

 

Աշոտ Բ-ն` Հայոց թագավոր Սմբատ Ա-ի ավագ որդին, գահը ժառանգել է 914 թ-ին` հոր եղերական մահից  հետո: Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին: Եղբոր՝ Մուշեղի հետ Ատրպատականի ամիրա Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910 թ.) գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել: Գահակալելուց հետո մյուս եղբոր՝ Աբասի (հաջորդել է իրեն) հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, և, ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն (այժմ՝ Թբիլիսի) ու ջախջախել արաբական կայազորը: 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914–922 թթ.) պայքարել է ինչպես արտաքին թշնամիների, այնպես էլ ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925 թ-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբական զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղվա (Քեղա) ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը:

Պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) վկայությամբ՝ Աշոտ Բ-ն Երկաթ մականունն ստացել է հանուն հայրենիքի ազատագրության մղած պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար:

Աշոտ Բ Երկաթի կերպարը գեղարվեստորեն ներկայացրել են Մուրացանը` «Գևորգ Մարզպետունի», և Բագրատ Այվազյանը` «Աշոտ Երկաթ» պատմավեպերում:


Աշոտ Գ Ողորմած

Ծննդյան թվականն անհայտ է:

 977 թ., թաղված է Հոռոմոսի վանքում



Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը (953–977 թթ.) հաջորդել է հորը՝ Աբաս Բագրատունուն: Նրա գահակալումը նշանավորվել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային վերելքով:

 

Աշոտ Գ-ն կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ձևավորել հայկական ավատատիրական թագավորությունների դաշնակցային միություն՝ իր գերագահությամբ: 953 թ-ին որդուն՝ Սմբատին (Սմբատ Բ), կարգել է գահակից: Բագրատունյաց արքունիքը Կարսից տեղափոխել է Անի,  կառուցապատել և 961 թ-ին հռչակել է մայրաքաղաք: 963–964 թթ-ին կառուցել է քաղաքի աշտարակազարդ պարիսպների առաջին գիծը: Հաջողությամբ հետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրի հարձակումները: 973 թ-ին 80-հզ-անոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ չեզոքացնելով Հայաստանին սպառնացող վտանգը: Հովհաննես I Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև

Աշոտ Գ-ի կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թ-ին կառուցել է Սանահինի, իսկ 976 թ-ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով դարձել են գիտաուսումնական կենտրոններ

Ըստ պատմիչ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ)՝ Աշոտ Գ-ն բարեգործ էր, որի համար էլ նրան անվանել են Ողորմած: Նա երկրի գլխավոր քաղաքներում բացել է դպրոցներ, հիվանդանոցներ ու անկելանոցներ, որոնց պահպանման համար հատկացրել է միջոցներ, ինչը բացառիկ երևույթ էր այդ ժամանակների համար

Գագիկ Ա

 
 

Ծննդյան թվականն անհայտ է:

1020 թ.



Հայոց Գագիկ Ա արքան գահակալել է 989 թ-ից. կրել է Հայոց և Վրաց շահնշահ տիտղոսը: Նրա օրոք Բագրատունյաց 

Հայաստանի վերելքը հասել է իր գագաթնակետին:



Գագիկ Ա-ն հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ-ին: Հաջողությամբ շարունակել է պայքարը Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար: Ստեղծել է 100-հազարանոց արքունի մշտական զորք: Զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, Վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ: X դարի վերջին Ատրպատականի ամիր Մամլանը պատերազմ է հայտարարել Դավիթ Կյուրապաղատին ու Գագիկ Ա-ին և մտել Ծաղկոտն գավառ: Գագիկ Ա-ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը հետ են մղել թշնամուն

998 թ-ին Մամլանը Խորասանի ամիրի հետ նոր արշավանք է սկսել: Գագիկ Ա-ն, դաշնակից բանակների օգնությամբ, Ապահունիք գավառի Ծումբ գյուղի մոտ (Ծումբի ճակատամարտ) ծանր պարտության է մատնել թշնամուն` վերջ դնելով արաբական ոտնձգություններին: 1000 թ-ին, Տայքի գրավումից հետո, Բյուզանդիայի Վասիլ II կայսրին հնազանդություն են հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա-ն չի գնացել՝ «փոքրություն համարեց իր գնալը»: 1001 թ-ին, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) Դավիթ Անհողին թագավորն  ապստամբել է Գագիկ Ա-ի դեմ, վերջինս խլել է նրա տիրույթները, որի պատճառով էլ Դավթին տրվել է Անհողին մականունը, և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո է  վերադարձրել

Գագիկ Ա-ի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասել են մինչև Կուր գետը, հարավում՝ Վանա լճի հյուսիսային գավառները, արևմուտքում՝ Բասեն, արևելքում՝ Ուտիք: Զարգացել են երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը: Բարգավաճել են մայրաքաղաք Անին, Դվին և Կարս քաղաքները: Գագիկ Ա-ի կինը՝ Կատրանիդե թագուհին, 1001 թ-ին ավարտել է Անիի հոյակապ Կաթողիկե եկեղեցու շինարարությունը (ճարտարապետ՝ Տրդատ): 

Գագիկ Ա-ի օրոք Անին կառուցապատվել է գեղեցիկ շինություններով: Քաղաքի պեղումների ժամանակ (1905– 1906 թթ.) հայտնաբերվել է Գագիկ Ա-ի արձանը (2,26 մ բարձրությամբ)՝ գլխին՝ սպիտակ չալմա, հագին՝  արաբական երկարավուն կարմիր խալաթ, մեջքին` փաթաթան: Արաբական տարազը խալիֆության կողմից ճանաչված լինելու նշան էր. այն հագնում էին միայն թագավորները:


Հայաստանը Բագրատունիների Թագավորության շրջանում 885-1045

855 թ. արաբ խալիֆը Սմբատ Բագրատունու որդի՝ Աշոտին նշանակում է Հայաստանի կառավարիչ: Դրանով դուրս բերվեց արաբական զորքերից մասը եվ սահմանափակվեց Դվինում նստած արաբ ոստիկանի գործունեությունը: 9-րդ դարի 60-ականներին Աշոտը ստացավ (Իշխանաց-իշխան) տիտղոսը:
Աշոտը հմտորեն օգտագործեց արաբա-բյուզանդական հակամարտությունները Հայաստանին զերծ պահելու համար օտար ուժերի ներխուժումից:
9-
րդ դարում ասպարեզի վրա մնացել էին Բագրատունիների, Արծրունիների ու Սյունեցիների ֆեոդալական տները: Բագրատունիները կարողացան ստեղծել 4Օ հազարանոց վարժեցրած բանակ: Սպարապետ նշանակվեց Աշոտի եղբայր՝ Աբասը: Բագրատունիները բարիդրացիական հարաբերություններ հաստատեցին վրացիների ու աղվանների հետ: Աշոտը բարեկամական կապեր հաստատեց նաեվ Բյուզանդիայի կայսր՝ Վասիլ Ա.-ի հետ:
Հայաստանը թագավորություն հռչակելու եվ Աշոտին թագավոր ճանաչելու հարցը հասունացել էր: 875-877 թթ. կաթողիկոս՝ Գեորգ Բ. Գառներցի, Սյունյաց իշխաններ՝ Վասակի եվ Գրիգոր Սուփանի եվ Արծրունյաց իշխան Գրիգոր-Դերենիկի նախաձեռնությամբ գումարվեց ռողով եվ որոշվեց Աշոտին հռչակել հայոց թագավոր, առաջարկ ուղարկելով արաբ խալիֆին:
885
թ. ԷլռՄութամիտ խալիֆը (870-892), Աշոտին ուղարկում է թագավորական թագ ու հանդերձանք, ճանաչելով Հայաստանի թագավորությունը: Շուտով Աշոտի թագավորությունը ճանաչեց նաեվ Վասիլ Ա. կայսրը
Աշոտը թագավորեց (885-890), իրեն հաջորդեց ավագ որդին՝ Սմբատը (890-914), որը ընդարձակեց թագավորության սահմանները: 892 թ.-ին Սմբատը մտավ դվին ձերբակալելով արաբ էմիրին: Ապա իր թագավորության միացուց նաեվ Տարոնը, Աղձնիքի հյուսիսն ու Տայքը:
Սմբատը օգնեց Վրաստանին արաբներին դուրս քշելու համար, եվ վրաց իշխն Ատրներսեհին թագ շնորհեց: 893 թ.-ին Սմբատը Բյուզանդիայի հետ առեվտրական պայմանագիր կնքեց:
Իրեն ենթարկեց իր հորեղբոր Աբբասին որը Կարսում ամրանալով փորձում էր տիրել գահին:
Սակայն Հայաստանի հզորացումը հաճելի չեր արաբներին: Ատրպատականի էմիր՝ Ավշինը 893 թ. (հայ-բյուզանդական) պայմանագիրը դիտելով իբր հնազանդության խախտում, շարժվեց Սմբատի վրա: Սակայն Ավշինը հանդիպեց Սմբատի 30 հազարանոց բանակին, եվ լսելով Սմբատի բացատրությունը թե կնքվածը առեվտրական պայմանագիր է եվ օգտում է նաեվ արաբներին՝ հաշտություն առաջարկեց եվ իր զորքը ետ տարավ:
Սակայն 894 թ. Ավշինը նորից շարժվեց դեպի Հայաստան գրավելով Դվինը (որը 893 թ. երկրաշարռին քարուքանդ էր եղել): Սմբատը Ավշինից հաշտություն առաջարկեց ուշարկելով պատվիրակություն Գեորգ Բ. կաթողիկոսի գլխավորությամբ, սակայն Ավշինը մերժելով բանտարկեց կաթողիկոսը եվ անցավ հարձակման: Ճակատամարտը տեղի ունեցավ Արագածոտնի Դողս գյուղի մոտ եվ ավարտվեց հայերի հաղթանակով: Նույն ժամանակ Հյուսիսային Միջագեսքի էմիր Ահմեդը գրավեց Աղձնիքն ու շարռվեց դեպի Տարոն: Նրա դեմ ելան Սմբատի 60 հազարանոց բանակը, սակայն Տարոնի ճակատամարտում հայկական բանակը (Գագիկ Արծրունու) դավաճանության պատճառով պարտություն կրեց:
896
թ. Ավշինը Աղվանքի վրայո մտավ Վրաստան եվ արշավեց դեպի Հայաստան: Արաբները գրավեցին Կարսը՝ գերելով թագավորի ընտանիքը եվ շարժվեցին դեպի Դվին: Սմբատը Տայքից օժանդակ ուժ ստանալով վերադարձավ Երազգավորս եվ հաշտություն կնքեց Ավշինի հետ:
Ավշինի մահից հետո (899) թ. նրա եղբայրը՝ Յուսուֆը 901 թ. արշավեց դեպի Հայաստան, սակայն հանդիպելով Սմբատի կազմակերպված զորքերին՝ ետ քաշվեց հաշտություն խնդրելով: Այս հաշտությունը տեվեց մինչեվ 909 թ.:
1
Օ-րդ դարի սկզբին Արծրունիներն ու Սյունեցիները վիճում էին Նախիջեվանի վրա: Սմբատը այդ վեճը լուծեց հօգուտ Սյունեցիներին եվ քաղաքը տվեց նրանց: Սակայն Սմբատի քրոջ որդիները՝ Արծրունյաց Գագիկն ու Գուրգենը դժգոհ մնալով այդ վճռից՝ դիմեցին Յուսուֆին որը խոստացավ օգնել Արծրունիներին եվ Վասպուրականը առանձին թագավորություն հռչակել: 908 թ. Գագիկ Արծրունին Վասպուրականը անջատեց Բագրատունիների թագավորությունից հիմնելով Արծրունիների անկախ թագավորությունը (908-1021):
Յուսուֆը խալիֆից Հայաստանի հարկը ստանալու իրավունք էր ձեռք բերել, եվ Սմբատին սպառնում էր պատերազմով: Սմբատը համաձայնվեց հարկերը վճառել եվ Հովհան Դրասխանակերտցի կաթողիկոսին ուղարկեց Յուսուֆին համոզելու, սակայն Յուսուֆը բանտարկեց կաթողիկոսին եվ 909 թ. գարնանը Արծրունիների մասնակցությամբ արշավեց Հայաստանի վրա: Նա մտավ Նախիջեվան ու Սյունիք, ապա 910 թ. գարնանը գրավեց Դվինը: Դվինում արաբներին պատանդներ հանձնվեցին Սյունյաց Գրիգոր Սութան եվ Վասակ իշխանները եվ Սմբատի եղբորորդի սպարապետ՝ Աշոտը
Սակայն քիչ ժամանակ անց Սմբատին հաջողվեց համալրել հայկական բանակը իր որդիների՝ Աշոտի եվ Մուշեղի գլխավորությամբ: Ճակատամարտը տեղի ունեցավ Ձկնավաճառ վայրում: Գերվեց Մուշեղը եվ թշնամին պարտության մատնեց հայերին:
Յուսուֆը մի շարք ամրոցներ գրավելուց հետո պաշարեց Կապույտ բերդը, որտեղ ամրացել էր Սմբատը: Հայոց արքան երկրի ավերումն դադրեցնելու նպատակով որոշեց անձամբ գնալ Յուսուֆի մոտ եվ հաշտություն կնքել: Արաբները 913 թ. Սմբատին շղթայակապ տարան Դվին, իսկ 914 թ. գլխատեցին: Յուսուֆը սպաննել տվեց նաեվ Սմբատի եղբորորդի Աշոտին, արքայորդի Մուշեղին, Դավիթ ու Գուրգեն Գնունիներին: Իսկ Գագիկ ու Գուրգեն Արծրունիները որոնք Յուսուֆի դաշնակիցներն էին, այս պատահարները տեսնելով զենքն ուղղեցին Յուսուֆի դեմ: Ոտքի ելավ նաեվ Սյունիքը:
Թագաժառանգ Աշոտն ու եղբայրը՝ Աբասը, Շիրակի, Գուգարքի եվ Տայքի բնակիչներից փոքր խմբեր կազմած հաջող կռիվներ մղեցին թշնամու դեմ: Նրանց զորքերը խորտակելով թշնամուն, ազատագրեցին Բագարանը, Շիրակն ու Գուգարքը: Թշնամուն դուրս քշեցին նաեվ Թիֆլիսից: Աշոտը հռչակվեց հայոց թագավոր՝ Աշոտ Բ. Երկաթ մականունով (914-928):
Այնուհետեվ Բյուզանդիան Աշոտին հրավիրեց Կ.Պոլիս: Աշոտը 920-921 թթ. մեկնեց Պոլիս եվ հանդիսավոր կերպով ճանաչվեց հայոց թագավոր: Աշոտը վերադառնալով սկսեց երկրի միավորման պայքարին: Սակայն Յուսուֆի հաջորդ՝ Բեշրը հետապնդում էր աշոտին, կողոպտելով Սեվանի շրջակայքը եվ ասպատակելով Կոտայքը: Արաբների դեմ ելան սպարապետ՝ Գեորգ Մարզպետունու քաջարի ջոկատները: 924-925 թթ. արաբները վերջնականապես մաքրվեցին Հայաստանից:
Աշոտին հաջորդեց նրա էղբայր՝ Աբասը, որը մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց Կարս: Իսկ Աբասի որդի ու հաջորդ Աշոտ Գ. Ողորմածը (953-977), մայրաքաղաքը 961 թ.-ին տեղափոխեց Անի: Աշոտ Գ.-ի ժամանակ սկսվեց Բյուզանդական նվաճողական քաղաքականությունը, եվ (969-970) թթ. Չմշկիկը մտավ Հայաստան: Նրա դեմ ելան 80 հազարանաոց հայկական զորքերը, մասնակցությամբ Վասպուրականի զորքերին: Հովհաննես Չմշկիկ կայսրը այս տեսնելով՝ խոհեմաբար օժանդակ զորագունդ խնդրեց եվ հեռացավ երկրից:
962
թ. Աշոտի եղբայր՝ սպարապետ Մուշեղը հրաժարվեց ենթարկվել Աշոտին եվ Վանանդը անջատեց Աշոտի թագավորությունից Կարս մայրաքաղաքով: Մուշեղին (962-984) հաջորդեց որդին Աբասը (984-1029):
Սյունյաց գահերեց իշխան Սմբատը 973 թ.-ին Սյունիքը անջատեց Բագրատունիների թագավորությունից եվ դարձավ թագավոր (973-998): Սյունյաց թագավորությունն ընդգրկում էր Սյունիքը, Արցախի հարավը եվ Սեվանի ավազանը: Մայրաքաղաքն էր Կապանը:
Բագրատունիների կենտրոնական իշխանությունը վերածվեց ձեվականի, թեեվ նրանք կրում էին Շահնշահ (Արքայից արքա) տիտղոսը:
Աշոտի հաջորդ Սմբատ Բ. Տիեզերակալի (977-990) ժամանակ 987 թ.-ին Ատրպատականի Ապլհաճ էմիրը արշավում է Հայաստան, ասպատակելով Արարատյան դաշտը, Նախիջեվանն ու Վասպուրականը:
Սմբատի եղբայր Գուրգենը ամարանալով Լոռու գավարում՝ անջատվեց Անիի թագավորությունից: Գուրգենին հաջորդում է նրա որդի՝ Դավիթ Անհողինը (989-1050):
Նույն ատեն Տայքում եվ Բասենում առաջանում է հայ-վրացական մի իշխանություն Դավիթ Կյուրապաղատի գլխավորությամբ: Դավիթը իր իշխանությունը տարածում է Բասենի դաշտում խլելով Մանազկերտ քաղաքը:
Բացի այս հայկական թագավորություններից շարունակվում էին մնալ արաբական էմիրություններ՝ Դվինում, Խլաթում, Բերկրիում եվ Աղձնիքում:
Սմբատի հաջորդ՝ Գագիկ Ա.-ը (990-1020) փորձեց երկրի քաղաքական միավորման: Նրա ժամանակ ռազմական ուժը կազմակերպվեց: Բանակի չեկավարն էր տաղանդավոր զորավար՝ Վահրամ Պահլավունին, իսկ բանակի քանակը հասցվեց 1ՕՕ հազարի:
998
թ. ատրպատականի էմիր՝ Ապլհաճի որդի՝ Մամլունը հարձակվեց Հայաստանի վրա հասնելով Ապահունյաց գավառը: Նրա դեմ ելան Անիի թագավոր՝ Գագիկ Ա.-ի, Կարսի թագավոր Աբասի, Տայքի Դավիթ կյուրապաղատի եվ վրաց Գուրգեն թագավորի միացյալ զորքերը՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ: Նրան Ապահունիքի Ծմբո գյուղի մոտ ջախջախեցին թշնամուն:
1001
թ. Դավիթ Անհողինը փորձեց չենթարկվել Անիի թագավոր Գագիկ Ա.-ին: Գագիկի զորքերը արշավելով Գուգարք գրավեցին նրա հողերը, դրա համար էլ Դավիթը կոչվեց Անհողին:
Իսկ Դավիթ Կյուրապաղատը խոր ծերության մեջ էր ապրում եվ չուներ զավակ: Այդ պատճառով նա իր մահվանից առաջ՝ 1000 թվին իր հողերը կտակեց Բյուզանդական կայսրության: Սակայն Տայքի իշխանները ըմբոստանալով եվ դրդելով տեղի եպիսկոպոսին խեղդամահ անել տվին Դավթին: Բյուզանդիայի Վասիլ Բ. Բուլղարասպան կայսրը լսելով Դավթի մահը շտապում է գալ Հայաստան եվ զենքի ուժով գրավում է Տայքը:
11-
րդ դարի 1-ին քառորդում՝ Իրան ներթափանցել էին սելջուկ-բուրք ցեղախումբերը, որոնք սկսեցին ասպատակել Վասպուրականի վրա եվս: Վասպուրականի Սենեքերիմ թագավորը ահաբեկված սելջուկների հարձակումներից՝ Բյուզանդական կայսրության հետ համաձայնվեց հանձնել վասպուրականը փոխարենը ստանալով Սեբաստիան 1021 թ.:
Անիի թագավոր Գագիկ Ա.-ի մահից հետո գահն ստանձնեց ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը (1020-1041): Սակայն նրա կրտսեր եղբայր Աշոտը ըմբոստացավ եվ թորձեց տիրանալ գահին: Երկու եղբայրների միջեվ կռիվ ծագեց, սակայն Վահրամ Պահլավունու, Կարսի թագավոր՝ Գագիկ աբասյանի, վրաց ու աբխազաց թագավորների եվ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի միջամտելով՝ 1022 թվին հաշտություն կնքվեց, որի համաձայն Անին ու շրջակայքը հանձնվեցին Հովհաննես-Սմբատին իսկ գավառները Աշոտ Դ.-ին (1022-1040), պայմանով որ Հովհաննես-Սմբատի մահից հետո Աշոտը ճանաչվեր հայոց թագավոր:
Այն ատեն Տայքում ապստամբություն ծագեցավ Բյուզանդական իշխանության դեմ: Վասիլ Բ. կայսրը արեվելք անձամբ եկավ եվ արյան մեջ խեղդեց Տայքի ապստամբությունը, ապա հայոց թագավորներին պահանջեց իրեն հանձնել Կարսն ու Անին: Հովհաննես-Սմբատը իր անձը փրկելու համար 1023 թ. մի կտակ գրեց, որի համաձայն Անին ու շրջակայքը հանձնվելու էին Բյուզանդական կայսրության: Ուշագրավ էր Պետրոս Գետադարձի մեղսակցությունը Անիի կտակելու գործում, եվ երբ նա Բյուզանդիայից Անի վերադարձավ՝ նրա դեմ խռովություններ ծագեցին: 1037 թ. նրան բանտարկեցին, բայց շատ չանցած ստիպված եղան ազատել:
Հովհաննես Սմբատի 1041թ. եվ Աշոտի 1040 թ. մահերից հետո, ոտքի ելան այն տարրերը որոնք հակված էին երկիրը Բյուզանդիային հանձնելու, ինչպես Պետրոս Գետադարձ կաթողիկոսը եվ Սարգիս Սյունեցին (Վեստ): Վերջինը նույնիսկ հափշտակեց արքունիքի գանձերը եվ ամրացավ Անիի միջնաբերդում: Սակայն նրա դեմ ելան քաղաքի բնակչությունը սպարապետ՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ:
Սպարապետը երկրի պետականությունը պահպանելու նպատակով գահ բարձրացրեց Աշոտի պատանին՝ Գագիկը 1042 թ.: Գագիկ Բ. (1042-1045) թագավորն ու Վահրամ Պահլավունին ու նրա եղբորորդի Գրիգորիս Պահլավունի Մագիստրոսը՝ Անիի միջնաբերդից դուրս քշեցին Վեստ Սարգսին
Բյուզանդիայի Կոստանդին Թ. Մոնոմախոս (1042-1055) կայսրը լսելով Հովհաննես-Սմբատի մահը, պահանջեց երկիրը հանձնել եվ զորքեր ուղարկեց Անի: Սակայն Գագիկն ու Պահլավունին շուտով կազմակերպեցին բանակը, եվ ժողովուրդը հանեցին Անին պաշտպանելու համար: Բյուզանդացիները ջանր պարտություն կրեցին Անիի պարիսպների տակ:
Առաջին անհաջողությունից հետո բյուզանդական բանակը մինչեվ 1044 թ. (3) հարձակումներ կատարեց Անիի վրա եվ միշտ ստիպվեց նահանջել: Կայսրը ստիպված փոխեց տակտիկան եվ Վեստ Սարգսի ու Պետրոս Գետադարձի խորհուրդով՝ հաշտություն կնքելու պատրվակով Գագիկ Բ.-ին հրավիրեց Կ.Պոլիս: Վահրամ Պահլավունին դեմ էր այդ այցելությանը եվ նրա վորհուրդով Գագիկը հրաժարվեց գնալ: Սակայն Վեստ Սարգսի ու Պետրոս Գետադարձի հորդորներով Գագիկը 1044 թ. մեկնեց Կ.Պոլիս: Մեկնելուց առաջ նա Գետադարձին հանձնեց քաղաքի դարպասների բանալիները: Կաթողիկոսն ու մյուս իշխանները հանդիսավոր կերպով երդվեցին թագավորի առջեվ պաշտպանել երկիրն ու Անին մինչեվ թագավորի վերադարձը: Սակայն Գագիկի մեկնելուց անմիջապես հետո Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը թաքուն քաղաքի բանալիները ուղարկեցին կայսրին:
Կ.Պոլսում Գագիկին սկզբում արքավայել ընդունեցին, իսկ հետո պահանջեցին նրան որ անին հանձնի եվ փոխարենը ստանա ընդարձակ կալվածքներ Փոքր Ասիայում: Գագիկը մերժելով՝ նրան կայսրի հրամանով արգելում են վերադառնալ Հայաստան եվ բնակության տեշ են տվում Կիլիկիայի սահմանագլխին՝ Պիզու քաղաքում:
Այնուհեսեվ Մոնոմախոս կայսրը իր Ասիտ զորավարին հանձնարարում է գրավել Անին: Անին նորից պաշարվում է, սակայն Պահլավունու զորքերը նորից ջարդում են Բյուզանդացիներին: Սակայն հայկական բանակի եռանդը գնալով թուլանաւմ է, որորվհետեվ չի վերադառնում նաեվ Գրիգորիս Պահլավունի Մագիստրոսը, որը Գագիկ թագավորի հետ գնացել էր Կ.Պոլիս: Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը համոզում են Վահրամ Պահլավունուն որ համաձայնվեն Անին հանձնել
1045
թվին բյուզանդական բանակը նորից պաշարում է Անին, սակայն այս անգամ Անեցիները դիմադրություն ցույց չեն տալիս

Ցանկ Հայկական Թագավորությունների
1-
Բագրատունիների Թագավորները 885-1045 

1-
Աշոտ Ա. 885-890
2-
Սմբատ Ա. Նահատակ 890-914
3-
Աշոտ Բ. Երկաթ 914-928
4-
Աբաս 928-953
5-
Աշոտ Գ. Ողորմած 953-977
6-
Սմբատ Բ. Տիեզերակալ 977-990
7-
Գագիկ Ա. Շինարար 990-1020
8-
Հովհաննես-Սմբատ 1020-1041
9-
Աշոտ Դ. 1021-1040
10-
Գագիկ Բ. 1042-1045

 

 

 

 Կարծիք

 

 

 

Այո, իրոք Բագրատունիները ուժեղ տոհմ են եղել: Աշոտ Բագրատունու օրոքվերակազմավորվել է Հայոց բանակը: Այդ տարիներին հայկական զորքի թիվը կազմել է 40հազար, այն միջազգային ճանաչում է ստացել: Վերականգնվել է 457 տարի առաջ կործանվածհայոց թագավորությունը, հետո Հայաստանի զարգացումը շարունակվել է, իսկ հետո եկել էԱշոտ Երկաթը, ում հաջողվել է երկրից վտարել արաբներին և միավորել երկիրը: Աշոտ ԳՈղորմածի կառավարման տարիներին Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր փուլնէ սկսվում, իսկ նրան հաջորդած Սմբատ Բ Տիեզերակալի օրոք ուժեղանում է կենտրոնականիշխանությունը: Բայց նրանց տոհմի վերջն էլ եկավ: Սկսվեց Գագիկ Ա-ի ավագ որդու՝Հովհաննես-Սմբատի մահով և վերջացավ 1045 թ-ին Բագրատունիների վերջին արքա Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո, որից հետո Բյուզանդիայի կայսրը գրավեց Անին և վերացրեց Բագրատունիների հայկական պետությունը: Այսպիսով կարող եմ ասել՝ նրանց տոհմը ուժեղ էր և դա փաստ էր, նրանք էլ ունեին թուլություն էր, բայց եթե նրանց տոհմը գոյություն չունենար, կարող էր նաև Հայաստանը չլինել;

 

 

 

Աղբյուրներ

 

Վահե Անթանեսյան  <<Բագրատունիներ>> 

Հայոց Հանրագիտարան <<Բագրատունիներ>>

Վիքիպեդիա <<Բագրատունիներ>>

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ <<Բագրատունիներ>>

Բագրատունիների արքայատոհմ

Բագրատունյաց թագավորության հաստատումը

Ձայն Արարատի-38 Հայոց Բագրատունիների Թագավորություն

Բագրատունյաց տոհմի ծագումը

Արման Եղիազարյան, Հայ Բագրատունիների տերությունը (885-908). 

պատմաշխարհագրական ուսումնասիրություն, Երևան, ԵՊՀ հրատարաքչություն, 2011, 394 էջ:

Աշոտ Բ Երկաթ

Աշոտ Բ Երկաթ

Գագիկ Ա

Աշոտ_Գ_Ողորմած

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ     

 

1918 թ. մայիսի 16-ից 22-ը Արագածի հարավարևմտյան լանջում գտնվող Սառնաղբյուր գյուղի մերձակայքում տեղի ունեցած հաղթական ճակատամարտի շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից, ապահովվել է Բաշ Ապարանի թիկունքն ու հաղթանակը թուրքերի դեմ:  

 

 


 

 

 

 

1918 թվականի մայիս, Անդրկովկասյան սեյմի նախագահ Գեգեչկորին թուրքերին է հանձնել Արդահանը, Արդվինը, Սարիղամիշը, ընկել է Կարսը: Թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլը և շարժվում են դեպի Երևան ու Թիֆլիս: Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ոչնչացումով չբավարարված` թուրքերը որոշում են ոչնչացնել նաև Արևելյան Հայաստանի հայությանը: Բոլշևիկյան Ռուսաստանը Կովկասյան ճակատից հանել է զորքերը՝ թուրքերի հետ կնքելով Բրեստի հաշտության պայմանագիրը: Անտանտ դաշինքի երկրները որևէ աջակցություն ցույց տալ չեն կարող, վրաց մենշևիկները Վրաստանը հանձնել են գերմանացիներին ու Հայաստանը միայնակ թողել թուրքերի դեմ, Կովկասի թաթարները պատրաստվում են աղ ու հացով դիմավորել ավագ եղբորը: Հայ ժողովուրդը միայնակ է մնացել դարավոր ոսոխի դեմ: Ռուսական զորքի մնացորդներն անկանոն նահանջում են: Դեպի Երևան ու Թիֆիլիս տանող ճանապարհները լիքն են գաղթականներով, խուճապ է և բարոյալքում:

Հայ Ազգային Խորհուրդն Արամ Մանուկյանի գլխավորությամբ փորձում է կայունացնել իրավիճակը և կանխել Երևանի գրավումը:

Այսպիսին էր իրավիճակը 1918 թվականի մայիսին:

1918 թ. մայիսի 15-ի երեկոյան թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Տաճկահայաստանից շատ փախստականների, ինչպես նաև Ալեքսանդրապոլի շրջանին հարող գյուղերի ազգաբնակչության համար կոտորածից փրկվելու միակ ելքը Արագածի լանջով դեպի Էջմիածին ու Երևան անցնելն էր: Արագածի հարավարևմտյան լանջով հիմնական ճանապարհն անցնում էր Սոգյութլիով (ներկայումս Սառնաղբյուր): Ահա այստեղ էլ 1918 թ. մայիսի 16-22-ը տեղի է ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ, որի շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից, ապահովել Բաշ Ապարանի թիկունքն ու հաղթանակը թուրքերի դեմ:

Կանխազգալով վտանգը` դեռ մայիսի 14-ի երեկոյան գյուղի Հովեի օդայում հավաքվում են տարիքավոր, կյանքի մեծ փորձ ու հեղինակություն ունեցող մարդիկ, նաև ռազմական գործից հասկացող, Առաջին աշխարհամարտին մասնակցած Աթաշի Եղիշը, Խչոյի Սերոբը, Մարտկա Կարապետը (պապիս պապը), Նհոյի Սարգիսը (ցարական բանակի սպա, Գեորգիևյան խաչի կրկնակի ասպետ), Հարութի Մարալովը, Կարոյի Տոնոն, Նհոյի Նահապետը, Շարաֆի Բարսեղը, Քոչոյի Թորոսը, Քոչոյի Հարութը, Նիկոյի Հովսեփը, Տեր Գևորգը (գյուղի քահանան),Դիլանի Հարութը և Էրզրումի, Երզնկայի, «Ալագյազ» գնդերից ու ջոկատներից մնացած սպաներ: Պահը ճակատագրական էր, սխալվելը` հավասարազոր մահվան: Անհրաժեշտ էր ամեն ինչ հաշվի առնել, ուշի ուշով լսել բոլորին, ապա նոր որոշում կայացնել: Ահա թե ինչու մինչև լուսաբաց բազմակողմանի ու մանրամասն քննարկվում էր ջարդից խուսափելու հարցը: Իհարկե և՛ գյուղի երիտասարդությունը (հատկապես պատերազմից վերադարձած մարդիկ), և՛ գաղթականներից շատերը զինված էին, թեպետ դա անբավարար էր թուրքերին դիմադրելու համար: Փախչել և պատսպարվել լեռներում նշանակում էր թշնամուն հանձնել ոչ միայն այս հողի բնակիչներին, այլև անթիվ-անհամար այն փախստականներին, որոնք ապաստան էին գտել այստեղ: Կռվով դեպի Երևան, Էջմիածին նահանջելը ևս կվտանգեր բոլորին, առաջին հերթին` ծերերին, կանանց և երեխաներին: Կարճ ժամանակում լրացուցիչ զենք հայթայթելն էլ գրեթե անհնար էր: Պետք էր ժամանակ շահել` թեկուզև մեկ-երկու օր: Թուրք ասկյարին պետք էր վախեցնել, որպեսզի մինչև սթափվելը դրանով իսկ նպատակին հասնելու հնարավորություն ընձեռվեր: Գործողությունները հնարավորինս պետք էր գաղտնի կատարել և շատ արագ: Հանպատրաստից ստեղծված ռազմական կոմիտեն որոշում է գյուղի դիմացի՝ Գունի կոչվող սարից մինչև Տաշխալայի (Քարաբերդ) սահմանը շուրջ 14 կմ երկարությամբ պաշտպանական դիրքեր ստեղծել, քանի որ ինքնապաշտպանության համար տեղանքը շատ հարմար էր, և առանց մեծ կորուստների թուրքերն այստեղով անցնելու հնարավորություն չէին ունենա: Որոշվում է առաջին մեկ-երկու օրը երիտասարդությանը գյուղից հանել սարերը, ծրագրվում է նաև գյուղ մտնող թուրքերի դիմավորումը, այնուհետև նրանց ոչնչացնելու տարբերակները: Հաստատվում է դիմադրության պլանն ու հատվածավորումը: Ինքնապաշտպանությունը պետք է տևեր այնքան ժամանակ, մինչև կապավորները լուր կբերեին տարհանվածների՝ Երևան և Էջմիածին հասնելու մասին: Թուրքերին հանկարծակիի բերելու համար որոշվում է գյուղում թողնել ևս քաջ և անվախ կանանց՝ տպավորություն ստեղծելով, թե զբաղվում են տնտեսությամբ: Այդպիսի պատրանք ստեղծելու նպատակով գյուղում է թողնվում նաև առանց այդ էլ սակավաթիվ անասունների մի մասը: 1918 թ. մայիսի 16-ին 13 ասկյարներից բաղկացած թուրքական մի ջոկատ՝ Ալի փաշայի գլխավորությամբ հին գերեզմանոցի կողմից հայտնվում է Սոգյութլիում (Սառնաղբյուր): Նախօրոք պայմանավորվածության համաձայն՝ գյուղացիներից Հենցու Տիգրանը, Բղդոյի Հարութը, Ասլանի Քերոբը դիմավորում են թուրքերին: Փաշային տեղավորում են Հովեի օթախում, իսկ ասկյարներին՝ Հովեի օդայում: Թուրքերին դիմավորելուց հետո դիմադրության կազմակերպիչներն անցնում են բուն ծրագրի իրականացմանը:

 

Հաջորդ գիշեր սարերից գյուղ են իջնում Հարութի Մարալովը, Նհոյի Սարգիսը, Մնեի Սմբատը: Հարութի Մարալովը սպանում է փաշային, մնացածները հարձակվում են ասկյարների վրա, կոտորում, երկու թուրքի կացնով սպանում է վանեցի Նուբարը՝ իր վրեժը առնելով գազանաբար սպանված ամուսնու համար: Ասկյարներից մեկին հաջողվում է փախչել և լուրը հասցնել Ալեքսանդրապոլ, որտեղ գտնվող թուրքական հրամանատարությունը 40 հեծյալներից կազմված խումբ է ուղարկում, որպեսզի սրի քաշեն անհնազանդներին և այրեն գյուղը: Սոգյութլիի զինված մարտիկները դիմադրում են թուրքերին և ոչնչացնում բոլորին, իսկ հեծյալ խմբի ղեկավարի կտրած գլուխը կապում են ձիու թամբին և ուղարկում Մարալիկ (Մոլագյոքչա): Սոգյութլիի դեպքի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվում է Ալեքսանդրապոլին հարակից գյուղերում, որոնց բնակիչները թուրքերի հնարավոր վրեժխնդրությունից երկյուղ կրելով՝ տուն-տեղ թողած շտապում են Սոգյութլի: Մի գիշերվա մեջ գյուղի տարածքը լցվում է նոր փախստականներով: Թուրքական բանակի հրամանատարությունը, իմանալով 40-ից ավելի ասկյարների կորստի մասին, կանոնավոր զորաբանակով շարժվում է դեպի Սոգյութլի՝ ընտրելով ոչ թե Մարալիկի, այլ Սիրվանջուղի (այժմ Լեռնակերտ) ուղղությունը: Ինքնապաշտպանների զբաղեցրած հարմար դիրքը, թուրքերի նկատմամբ լեռնացած ատելությունը, հատուցման մոլուցքն այն զորեղ ուժն էր, որ նրանց գամել էր ժայռերին: Թուրքական բանակն այդ ամայի սարերում հանկարծ հանդիպում է դիմահար հզոր կրակահերթերի: Այդպիսի դիմադրության չսպասելով` թուրքերը խուճապահար փախչում են՝ թողնելով մեծ քանակությամբ սպանվածներ և ռազմավար, այդ թվում նաև մեկ թնդանոթ: Հաջորդ օրը թուրքական բանակում կեղծ լուր են տարածում, թե իբր անգլիական զորքերը օգնության են հասել սոգյութլեցիներին: Առաջին հաջողությունից ոգևորված ինքնապաշտպանության պատասխանատուները՝ Նհոյի Սարգիսը, Աթաշի Եղիշը, Մնեի Սմբատը, Շարաֆի Բարսեղը, Քոչոյի Թորոսը ամբողջ ճակատի գիծը բաժանում են 3 հատվածի, այսինքն՝ սկսում են իրականացնել մայիսի 14-ին կայացրած որոշումը:

Սկսվում է Սառնաղբյուրի հերոսամարտը:

Խմբապետ Պանդուխտի ջոկատը և 1000-ի հասնող աշխարհազորը 7 օր շարունակ ետ էին մղում թուրքական բանակի` մեկը մյուսին հաջորդող գրոհները: Դիմադրության 7-րդ օրը թուրքերը ճակատ են տեղափոխում հրանոթներ: Սոգյութլեցիների վիճակը ծանրանում է: Պաշտպանվողներն ունեին միայն մեկ գնդացիր և զինված էին «Մոսին» հրացաններով, մի քանի ատրճանակով, դաշույններով, բահերով, եղաններով ու կացիններով: Սոգյութլեցիներին մահվան սպառնալիքից փրկում է Կոշում տեղակայված գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ գործող  հայկական զորամասը, որին էլ հասել էր գյուղը պաշտպանողների օրհասական վիճակի մասին լուրը: Այդ զորամասում ծառայած Արեստակ Խաչատրյանը հետագայում պատմել է, թե իմանալով հայրենի գյուղի վրա կախված վտանգի մասին՝ զորամասի ղեկավարությունը 250 հեծյալից բաղկացած մի ջոկատ է առանձնացնում, որի կազմում 60 սոգյութլեցիներ էին, մյուսները՝ շրջակա գյուղերից: Ջոկատը գիշերով շարժվում է դեպի Սոգյութլի:

Տեղեկանալով Սառնաղբյուրում ընթացող մարտերի մասին` Հայոց Ազգային Խորհուրդը Սառնաղբյուր է ուղարկում խմբապետ Պանդուխտի զորախումբը: Դիմադրության 7-րդ օրվա ավարտին, գիշերը Էջմիածնից եկած կապավորը հայտնում է, որ գաղթողների մեծ խումբը բարեհաջող տեղ է հասել: Լուրն առնելուց հետո նոր պաշտպանները թողնում են դիրքերը և նահանջում Էջմիածին: Մեկ բացառիկ հանգամանք, որ գրանցվել է այս գոյամարտի պատմության մեջ. Սոգյութլիի ճակատամարտի ընթացքում հայերն ընդամենը մեկ զոհ են տվել (սպանվել է մեկ կին): Դա կարող է միայն վկայել, թե որքան լավ է կազմակերպվել դիմադրությունը:

 

 

Սոգյութլեցի «թոփչի» Արշակը, Գևորգ Սաղաթելյանը և շատ ուրիշներ հասցրել են մասնակցել նաև Սարդարապատի ճակատամարտին: Արշակը «թոփչի» մականունը վաստակել է հենց այդտեղ` թնդանոթով թուրքերին դիպուկ հարվածներ հասցնելու համար: Ինքնապաշտպանական ջոկատների հեռանալու երրորդ օրը միայն թուրքերը համարձակվում են մտնել գյուղ` չհավատալով, թե դիմադրողները հեռացել են տարածքից: Գյուղում մնում են Ավոյի Նիկոլը (12 տարեկան), Պողոսենց Վարազը (10 տարեկան), Սարգսյան Բաբկենը (10 տարեկան), Պողոսի Նախշունը, Հարեի Ալեքը, Դիլանի Հարութը: Նրանք, ովքեր ականատես են լինում թուրքերի վայրագություններին: Ըստ նրանց պատմածի` թուրքերը 3 օր նստել են Կաթնով աղբյուրի մոտ ու չեն փորձել գյուղ մտնել, հետո անցել են Գառնահովիտն ու նոր միայն իջել գյուղ: Սկզբում թուրքերը ցանկացել են հետապնդել հեռացողներին, սակայն զգալով, որ կրկին անհաջողության են մատնվելու, հրաժարվում են այդ մտքից: Փոխարենը հավաքում են Ադիամանի (Գառնահովիտ), Փիրթիքյանի, Մաստարայի, Մուսլուղլուի, Սոգյութլիի և Ձիթհանքովի ծերերին, կանանց ու երեխաներին, լցնում Ձիթհանքովի մարագներն ու պատուհաններից կրակում անզեն մարդկանց վրա, այնուհետև այրում:

 

Հանգուցյալ տատս՝ Մարտակ Զեպետը, պատմում էր, որ գյուղում մնացած կանայք օր ու գիշեր հաց էին թխում, կերակուր պատրաստում և խուրջիններով դիրքեր հասցնում, իսկ նրա մայրը՝ Յաղութը, իր ընկերուհիների հետ կժերով Կաթնով աղբյուրից ջուր էր հասցնում մարտնչողներին և ինքնապաշտպաններին՝ միակ «Մաքսիմ» գնդացիրը հովացնելու համար: Գյուղում մնացած պատանիները, որոնց մեջ էր նաև իմ պապը` Մարտկա Վարդանը, էշերով օրական 2-3 անգամ գնում էին Թալին և փամփուշտ բերում դիրքեր:

Ռազմական գործողությունների վերլուծությունը բացահայտորեն ցույց է տալիս, որ թուրքական հրամանատարությունը, Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ, Արագածի հարավային լանջերով առաջանալով, որոշել էր դուրս գալ դեպի Քուչակ, փակել Երևան, Բաշ Ապարան ճանապարհը և շրջափակման մեջ վերցնել Բաշ Ապարանի հերոսամարտի մասնակից զորքերին ու աշխարհազորը, ինչը և ձախողվեց Սառնաղբյուրի հերոսամարտի շնորհիվ:

Սառնաղբյուրում տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերը իրենց մասշտաբով անշուշտ զիջում են Բաշ Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում տեղի ունեցած ռազմական գործողություններին, բայցեւայնպես, Սառնաղբյուրի հերոսամարտը կարևոր դեր ունեցավ հատկապես Բաշ Ապարանի հաղթանակի համար:

Սառնաղբյուրի հերոսական ինքնապաշտպանության մասին քիչ է խոսվել: Սառնաղբյուրի ինքնապաշտպանություն, որը որպես պատմական իրողություն, դեռ սպասում է իր ուսումնասիրող պատմաբանին:

Սառնաղբյուրցիները այս տարվա մայիսի 26-ին գյուղ տանող ճանապարհին և հերոսամարտի դիրքերի անմիջական հարևանությամբ (բարերարար Վահրամ Գասպարյանի աջակցությամբ) կանգնեցրին Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված հուշարձան:

Լինելով իրենց հերոսական պապերի զավակները` Արցախյան պատերազմի տարիներին ևս իրենց հերոսական պայքարով աչքի ընկան մի շարք սառնաղբյուրցիներ՝ Մուշեղ Նավոյանը, Անուշավան Հովհաննիսյանը, Ավոն, Ջիվանը և ուրիշներ: Այդ տարիներին հերոսաբար կռվեցի, եւ զոհվեցին Սարգիս Նաջարյանը, Արտավազդը, որոնք Մարտակերտի շրջանի թեժ կռիվներում վաստակեցին իրենց հերոս նախնիների անանց փառքը: 

 

 

Աղբյուրներ 

Սառնաղբյուրում բացվեց 1918 թվականի մայիսյան հաղթանակին նվիրված հուշարձանը     (Կարող եք դիտել <<Երկոիր մեդիա>> հեռուստաընկերության էջում)

 

Սառնաղբյուրում բացվեց 1918 թվականի մայիսյան հաղթանակին նվիրված հուշարձանը      (Կարող եք դիտել Յութուբյան էջում)  

 

Սառնաղպյուր (Շիրակի մարզ)         

 

«ԱՌԱՋԻՆ» ԵՐԿԻՆՔ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂ  

 

Մայիսի 26-ը Սառնաղբյուրի հերոսամարտի օրն է: 

 

Սառնաղբյուր Գյուղը

 

Սառնաղբյուրի 7-օրյա գոյամարտը   (Հեղինակ Երանուհի Սողոյան) 

 

Սառնաղբյուրի ճակատամարտի մասին   «ԱՎԱՆԳԱՐԴ» թերթի էլեկտրոնային տարբերակ 

 

Նյութի հեղինակ

Գարիկ Կիրակոսյան

 

 

Պլինիոս Ավագ

 

 

 

 

Ծառայել է Հռոմում հռենոսյան հեծելազորում (45-57), Ներոն կայսեր օրոք (57-68) հեռացել հասարակական քաղաքական կյանքից։ Վեսպասիանոս կայսեր օրոք (69-79) Պլինգիոս ավագ պրոկուրատոր էր Գսղլիայում, Իսպանիայում, Աֆրիկայում, ապա՝ կայսերական (Վեսպասիանոսի, այնուհետև Տիտոսի) խորհրդատու։ Շնչահեղձ է եղել Վեզուվի հրաբխային ժայթքման ժամանակ։ ամրապնդման, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարի ուժեղացման և այլ հարցերին։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ է հասել 37 գրքից բաղկացած «Բնական պատմություն» հանրագիտարանային բնույթի երկասիրությունը։ Այն կարևորագույն աղբյուր է բնագիտության վերաբերյալ անտիկ պատկերացումների ուսումնասիրության համար։ «Բնական պատմությունը» ոչ ծավալուն, սակայն խիստ կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ։

 

 

 

 

 

Փետրվար

 

2008թ-ի Պեկինի  XXIX օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտը` «Թռչնի բույնը»
XXIX օլիմպիական 
խաղերի բացումը
XXIX օլիմպիական մրցումներում
Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ` ի պատիվ Զևս աստծու 
Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:
Այդ խաղերի ժամանակ հայտարարվում էր բոլոր հույների համար պարտադիր «սրբազան հաշտություն», որի ընթացքում Հունաստանում դադարեցվում էին պատերազմական գործողությունները, և Օլիմպիա տանող ճանապարհները դառնում էին անվտանգ: Մինչև մ.թ.ա. 472 թ. խաղերն ավարտվել են 1 օրում: Սկսած մ.թ.ա. 468 թ-ի  78-րդ Օլիմպիական խաղերից` դրանք տևել են 5 օր: Կանանց մասնակցությունը կամ ներկայությունը Օլիմպիական խաղերին արգելվել է: 
Սկզբում  մասնակիցները մրցել են միայն վազք մրցաձևում, բայց ժամանակի ընթացքում այդ խաղերում ընդգրկվել են նաև ձիակառքի մրցումները, հնգամարտը (վազք, սկավառակի և նիզակի նետում, հեռացատկ, ըմբշամարտ), բռնցքամարտը և այլ մարզաձևեր: Խաղերի հաղթողներն արժանացել են ձիթենու ճյուղերից հյուսված պսակի, ստացել տնտեսական և քաղաքական արտոնություններ: 
Օլիմպիական տոնակատարությունների ժամանակ կազմակերպվել են նաև արվեստների մրցույթներ, բանաստեղծներն արտասանել են այդ խաղերին ձոնած իրենց բանաստեղծություններն ու օրհներգերը, ճարտասանները փառաբանել են հաղթողներին:
281 թ-ին կայացած 265-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտիկների մրցումներում հաղթանակ է տարել Հայոց Տրդատ III Արշակունի թագավորը:
Օլիմպիական թանգարանում  (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:
Հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հռոմեական կայսր Թեոդորոս I-ի հրովարտակով՝ 394 թ-ին քրիստոնեության ընդունումից հետո:
Օլիմպիական խաղերի 2-րդ ծնունդը տեղի է ունեցել 1896 թ-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած մարզական խոշորագույն միջազգային մրցումներով՝ ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մեկ, ամեն անգամ մեկ այլ երկրում, անցկացվում են Օլիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկված են առավել տարածված մարզաձևերը: 1924 թ-ից սկսած՝ 4 տարին մեկ կազմակերպվում են նաև Ձմեռային օլիմպիական խաղեր՝ սպիտակ օլիմպիադաներ:
Յուրաքանչուր Օլիմպիական խաղերի բացումից մի քանի շաբաթ առաջ հունական Օլիմպիա քաղաքում մեկնարկում է վառվող ջահի փոխանցավազքը (էստաֆետ): Այդ ջահը օդանավերով ու գնացքներով, ավտոմեքենաներով, մոտոցիկլներով ու հեծանիվներով իր երկարատև 
Օլիմպիական խաղերը
անցկացման տարեթվերն ու վայրերը
Չեն կայացել VI (1916 թ.), XII (1940 թ.), XIII (1944 թ.) օլիմպիական խաղերը:
ճամփորդությունն է սկսում դեպի օլիմպիական մարզադաշտ: Ճանապարհորդության վերջում ջահը վազքով միմյանց են փոխանցում տարբեր աշխարհամասերի ու երկրների մարզիկներ, և դեպի մարզադաշտում տեղադրված վիթխարի աշտանակը տանող աստիճաններով բարձրանալով՝  նշանավոր մարզիկներից մեկը վառում է օլիմպիական կրակը, որը շարունակում է բոցկլտալ մինչև խաղերի ավարտը:
2008 թ-ի օգոստոսին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցան XXIX օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում էր նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը: Հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալներ:
Նոր ժամանակներում հայ մարզիկներից օլիմպիական չեմպիոններ են դարձել մարմնամարզիկներ Հ. Շահինյանը (1952 թ.), Ա. Ազարյանը (1956 թ.), Է. Ազարյանը (1980 թ.), բռնցքամարտիկ Վ. Ենգիբարյանը (1956 թ.), ծանրամարտիկներ Յու. Վարդանյանը (1980 թ.), Օ. Միրզոյանը (1980 թ.), Ի. Միլիտոսյանը (1992 թ.), ըմբիշներ Լ. Ջուլֆալակյանը (1988 թ.), Մ. Իսկանդարյանը (1992 թ.), հրաձիգ Հ. Պետիկյանը (1992 թ.), ըմբիշ Ա.
Նազարյանը (1996թ.):
 
http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=864

 

 

 

 

 

Սիրելի սովորողներ, ստուգատեսային շաբաթվա ընթացքում կատարում եք հետազոտական աշխատանք հետևյալ թեմաներից որևէ մեկի մասին:

1. Իմ ընտրած մարզաձի պատմությունը

2. Իմ ընտրած բնական գիտության պատմությունը

3. Տեխնիկայի պատմությունից

 

 

 

1. Իմ ընտրած մարզաձի պատմությունը

 

աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90, 728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, որտեղ միաժամանակ կարող են գտնվել մինչև 150, 000 հանդիսական։Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտ կեսում են գտնվում և առաջնային նպատակն է խփել գոլ։

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են՝

 

 

Դարպասապահ-պաշտպանում է դարպասը

Պաշտպաններ-Խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին, և գործում են իրենց կիսադաշտում, լինում են

Աջ պաշտպաններ-գործում են աջ թևում

Ձախ պաշտպաններ-գործում են ձախ թևում

Կենտրոնական պաշտպաններ-գործում են կենտրոնում

Ինչպես նաև կան ունիվերսալ պաշտպաններ, որոնք կարող են գործել բոլոր դիրքերում

Կիսապաշտպաններ-Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակն է, կախված խաղից կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում, լինում են՝

Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են հարձակվողական ֆունկցիա

Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ-Կատարում են պաշտպանական ֆունկցիա

Ունիվերսալ կիսապաշտպաններ-Կատարում են և պաշտպանական և հարձակվողական ֆունկցիաներ

Հարձակվողներ-Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասը, գործում են հակառակորդի կիսադաշտում, լինում են՝

Կենտրոնական հարձակվողներ-Գործում են կենտրոնում, նպատակը գրավել հակառակորդի դարպասը

Եզրային հարձակվողներ կամ վինգերներ-Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին

Հետ քաշված հարձակվողներ-Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին

Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։

 

 

 

 

 

 

Տոնածառ
և
նրա պատմությունը

 

Տոնածառ

 

—Տոնածառ, զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր: Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում: 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում: Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով: 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը: Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով: Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը
Պատմություն
—Ըստ Վ. Տոպորովի՝ դեռ պալեոլիթի ժամանակաշրջանից գոյություն ունի աշխարհը ծառի տեսքով պատկերելու արքետիպը[: Այստեղից էլ ծագում է ծառերի պաշտամունքը, որ տարածված է տարբեր մշակույթներում: Կախված աշխարհագրական ու կլիմայական պայմաններից և տեղական ավանդույթներից՝ պաշտամունքի առարկա են դարձել տարբեր ծառեր՝ կաղնի, սոճի, կիպարիս, հացենի, նվենի և այլն: Հունաստանում գլխավոր սուրբ ծառը համարվել է կիպարիսը, Հռոմում՝ թզենին, ինչպես նաև հոնին, որ աճում էր Պալատին բլրի լանջին:
—Հնագույն պաշտամունքների մնացորդները այսօր էլ պահպանվում են տարբեր վայրերում: Եվրոպայում այսօր էլ լայն տարածում ունի մայիսի մեկը «մայիսյան ծառով» նշելու հնագույն ավանդույթը: Վրացիները դեկտեմբերի 31-ին օջախը գցելու համար նախապատրաստում են բոխի փայտ ու պատրաստում են չիչիլակի (պնդուկենու ուղիղ ճյուղ, որը մի ծայրից սկսած հաջորդաբար տաշում են բարակ շերտեր, որոնք թողնում են մյուս ծայրից կառչած): Սվանեթում Ամանորին տանը սովորաբար տեղադրվում էր կեչի: Լեռնային հրեաների սովորույթների համաձայն՝ երիտասարդները գարնան առաջին օրվան նախորդող գիշերը գնում էին անտառ՝ փնտրելու «շամ ագաջին» («ծառ-մոմեր»), որոնք կտրում էին, դրանցով խարույկ վառում, որի վրայով թռչում էին ու շուրջը երգում
—Եվրոպական մի շարք ժողովուրդների մոտ ընդունված էր Սուրբ ծնունդից առաջ՝ Ճրագալույցի երեկոյան, օջախը գցել մեծ գերան կամ կոճղ, որ քիչ-քիչ վառվում էր տոնի տասներկու օրերի ընթացքում: Համարվում էր, որ այդպիսի գերանի մի կտորը, որ պահպանվում էր հետագա տարվա ընթացքում, տունը պաշտպանում էր կրակից ու կայծակից և հաջողություն էր բերում տուն: Հարավային սլավոնացիների մոտ այդպիսի գերանը կոչվում էր բադնյակ (ռուս.՝ бадняк), սկանդինավյան ժողովուրդների մոտ՝ juldlock, ֆրանսիացիների մոտ՝ la bûche de Noël (սուրբծննդյան կոճղ):
—Կելտերի մոտ ձմեռային արևադարձի հետ կապված էր մղամուճ ծառը: Կելտերի միջոցով մղամուճի խորհրդանիշը անցել է անգլո-սաքսերի մշակույթ:
—Սլավորական ժողովուրդների ավանդույթներում նշանակալի տեղ էին զբաղեցնում կաղնին, կեչին, ուռին: Եղևնին սլավոնների ազգային ծառաբանության մեջ համարվում է թաղման ու հիշատակի արարողությունների հետ կապված ծառ, ինչպես նաև որպես ծիսական ծառ օգտագործվում է սուրբծննդյան, ամանորյա, ինչպես նաև կրոնական այլ տոների ժամանակ և հարսանիքներում:
Միջնադար և նոր ժամանակներ
—Սուրբծննդյան ժամանակակից ծիսակարգը ձևավորվել է Գերմանիայում միջնադարի ավարտին և նոր ժամանակների սկզբին Յոլի հնագույն ավանդույթի նոր՝ քրիստոնեական վերաիմաստավորման արդյունքում: Ըստ Ե. Դուշեչկինայի՝ գերմանական ժողովուրդների մոտ գոյություն ուներ Նոր տարուն անտառ գնալու սովորություն. այնտեղ նրանք նախապես ընտրված եղևնին զարդարում էին մոմերով ու գույնզգույն լաթերով, այնուհետև այդ ծառի շուրջը կամ դրանից ոչ հեռու կատարում էին հատուկ ծես: Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին կտրել ծառն ու տանել տուն, որտեղ այն տեղադրվում էր սեղանի վրա: Ծառի վրա ամրացվում էին վառվող մոմեր, նրանից կախում էին խնձորներ և քաղցրավենիք: Գերմանական ժողովրդի մկրտությունից հետո այս ծիսակարգը հետզհետե սկսեց ձեռք բերել քրիստոնեական բնույթ, և տանը դրված զարդարված եղևնինիերը դարձան Ճրագալույցի (Սուրբ ծննդյան նախորդ օրը, դեկտեմբերի 24) բաղկացուցիչ մաս:
—Ըստ Ռ. Բաուերեյսի՝ գերմանական սուրբծննդյան եղևնին ծագում է դրախտային ծառից. դեկտեմբերի 24-ին արևմտյան եվրոպացիների կողմից նշվում էր Ադամի ու Եվայի հիշատակի օրը:
—Սուրբ ծննդյան եղևնին գերմանացիները կոչում էին «Սուրբ ծննդյան ծառ» (գերմ.՝ Weihnachtsbaum), «Քրիստոսի ծառ» (Christbaum), «Կլաուսի ծառ» (Klausbaum): Որոշ տարածաշրջաններում (Վերին Բավարիա, Պֆալց, բավարական Շվաբիա, Վյուրտեմբերգ, Հաբուրգ) այդ ծառը կոչվում էր Paradies «դրախտ», Paradiesgarten «դրախտային այգի», Christbaumgartle և այլն[: Եղևնին մրգերով ու ծաղիկներով զարդարելու սովորույթը կապվում է Սուրբ ծնունդի գիշերը ծառերի ծաղկման ու պտղաբերման հավատալիքների հետ

 

 

Բասկետբոլ

ÒԽաղը հիմնադրվել է 1891 թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ՝ նրան տրվեց հանձնարարական՝ ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։
ÒՆեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։
Ò

 

Òhttps://hy.wikipedia.org/wiki/Բասկետբոլ

Բասկետբոլի գնդակ
Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ: Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները:

Картинки по запросу basketball png

 

 

Basketball court.svg

 

 

 

 

Բասկետբոլային դաշտ

 

 

 

Խաղում են 28x15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները:

 

Խաղի կանոնները

 

ÒԹիմերից յուրաքանչյուրը, բացի մեկնարկային 5 խաղացողից, ունի նաև պահեստայիններ, որոնց մարզիչները կարող են խաղահրապարակ մտցնել ցանկացած ժամանակ: Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ՝ 2 քառորդից: Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ՝ Միացյալ Նահանգներում` Բասկետբոլի ազգային ասոցիացիայում, խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում՝ չորս 10 րոպեանոց քառորդներ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր: Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ կամ սլեմդանկ:
ÒԳնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից: Թիմերից յուրաքանչյուրը կարող է այն իր մոտ պահել 24 վայրկյանից ոչ ավել: Եթե լրացել է 24 վայրկյանը, իսկ թիմը դեռ գնդակը չի նետել դեպի զամբյուղը, ապա այն անցնում է հակառակորդ թիմին:
ÒԵթե տվյալ թիմը անցել է հակառակորդի կիսադաշտ, ապա իրավունք չունի ետ վերադառնալ իր սեփական կիսադաշտ:

 

ÒԳնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի:   
Համեմատում
ÒԲասկետբոլը շատ հայտնի սպորտ է, բայց մի ուրիշ սպորտ էլ կա, որ հայտնիությամբ կհաղթի կամ էլ կպարտվի, երևի բոլորս էլ հասկացանք, որ խոսքը վերաբերում է ֆուտբոլին:
ÒՆրանք նման սպորտաձևեր են, բայց՝ հակադիր. նրանք բաժանել են երկիրը երկու մասի: Ես չեմ կարող ասել՝ որն է լավ, որն է վատ, բայց կարող եմ ասել, որ երկուսն էլ շատ հետքրքիր են և արժանի,  երկուսի մեջ էլ եղել են լեգենդներ, որ անփոփոխ են: Օրինակ՝ ֆուտբոլի լեգենդը, որին համարել են ֆուտբոլի արքա, եղել է Պելե անունով բրազիլացի, իսկ բասկետբոլի արքա համարել են Մայքլ Ջորդանին՝ գնդակը հիանալի ցանց գցելու և բասկետբոլի հանճար խաղի համար:      

Պատմություն հոկտեմբեր

 

 

1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Բուրգերի գաղտնիքները», «Շումերական էպոսը», «Իմ հասակակցի կյանքը Հին Արևելքում», «Հնդկական էպոսները», «Չինական մշակույթը»;

Բուրգերի գաղտնիքները

 

Բուրգերի համալիրը՝ Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթում,Կահիրե քաղաքի մոտակայքում։ Բուրգերից ամենամեծը՝ Քեոփսի բուրգը ունի 5 հազար տարվա պատմություն, Քյոփս փարավոնի դամբարանն է, ունի 147 մետր բարձրություն և յուրաքանչյուր կոզքի բարձրությունը 233 մետր է: Ըստ ուսումնասիրությունների բուրգի կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված: Դրանցից յուրաքանչյուրն էլ կշռել է երկու տոննայից ավել: Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը ուռուցիկ պատերն են: Ժայռաբեկորները այնքան ամուր և վարպետորեն են տեղադրված որ նւյնիսկ դանակի շեղբ չի անցնի: Հաշվի առնելով որ բուրգերը կառուցվել են քարե գործիքներով ապա զարմանալի է վարպետների աշխատանքի ճշտությունը:Եթե մարդիկ ցանկանում էին տեսնել մահացած փարավոնինկարող էին այցելել հոգեհանգստի տաճար՝ ընդունարան, որը կառուցված էր գրանիտե ուղղանկյուն սյուներով և հայելու նման փայլփլուն պատերով և հատակով:

 

Փարավոնի մարմինը պահպանելու համար զմրսում էին: Հետո փարավոնի զմռսված մարմինը զուգում-զարդարում էին, զգեստավորում շքեղ բանվածքներով, դնում կեղծամ, ոսկեզօծում եղունգները, ակնակապիճներում զետեղում փղոսկրյա կամ բյուրեղապակյա աչքեր։ Այս կերպ էր պատրաստվում մումիան։ Վերջում հոգ էին տանում, որ հանգուցյալը հանդերձյալ կյանքում ապահովված լինի արդուզարդով, անոթներով, ըմպանակներով, կառքով։

Մինչև այժմ էլ գիտնականները չեն կարողացել բացահայտել բուրգերի գաղտնիքը: Այն մինչև հիմա էլ գիտնականների սւշադրության կենտրոնում է: Գիտնականներին էլ շատ է հետաքրքրում թե առանց տեխնիկայի եգիպտացիներն ինխպես են կարողացել ճշգրիտ կառուցել այդ հսկա բուրգերը:

 

Նորվեգական ինստիտուտի ճարտարապետ Օլե Բրինը բուրգերի գաղտնիքների բացահայտման նոր ուղիներ է առաջարկել:

Ըստ նորվեգացի գիտնականի կառույցի շինարարական գաղտնիքն ավելի պարզ է քան տվում է: Եգիպտացիները օգտագործել են «կոտրող ցանց», որն օգտագործվում է նաև ժամանակակից շինարարության մեջ: Այդ ցանցի էությունը հետևյալն է, ընտրվում է որոշակի կենտրոն, դրանից դուրս են գալիս որոշակի առանցքներ ու բարդ, բայց համաչափ կառույցի շինարարության համար պահանջվում է պարզապես ճշգրտորեն պահպանել ու հետևել աղյուսների միջև ընկած հեռավորությանը: Բրինի կարծիքով եգիպտացիներն իրենց բոլոր հաշվարկների համար ընտրել էին 7 թիվը: Այս տվից օգտվելը բավականին հեշտ է:

 

Գիտնականները համոզված են որ եգիպտացիներըկազմում էին գծագրեր որոնցով էլ ճշգրիտ կառույցներ էին կառուցում:

Քեոփսի բուրգը մարդկության համար մնում է ամենաառեխծվածային գաղտնիքներից մեկը:

 

 

 

Չինական մշակույթը

 

Համաշխարհային մշակույթի պատմության մեջ Չինական մշակույթը առանձնահատուկ տեղ է գրավում։ Չինաստանը իր անվանումը ստացել է Եվրոպացիների կողմից Ցին դինաստիայի ժամանակաշրջանում (մ.թ.ա.221-206 թթ)։ Մթա 5-3-րդ դարերը Չինաստանի պատմության մեջ մարտնչող թագավորների ժամանակաշրջան է, որը չինարեն կոչվում է չժանգո։ Այս ժամանակաշրջանի թագավորները փորձում էին զենքի ուժով մեծացնել իրենց տիրապետությունը և հզորանալ։ Չինացիներն իրենց ուրույն վերաբերմունքն ունեին այլ ժողովուրդների նկատմամբ, որոնց անվանում էին բարբարոսներ և հենց դա էլ նրանց հեռու էր պահում զավթողական քաղաքականությունից։ Չինացիները գտնում էին, որ իմաստ չունի տիրանալ մարդկանց, որոնք ընդունակ չեն դառնալու լիարժեք հպատակներ։ Բարբարոսների հողերը ևս հողագործության համար համարում էին անմշակելի։ Ներփակվածությունը, այս գաղափարը և պաշտպանվածության անհրաժեշտությունը մարմնավորված է Չինական պարիսպիկառուցման մեջ։ Այն կառուցվել է մթա 4-3-րդ դդ հյուսիսային սահմանի երկարությամբ՝ քոչվոր ցեղերից պաշտպանվելու նպատակով։ Պարիսպն սկզբում ուներ 750 կմ երկարություն, հետագայում այն հասավ 3 000 կմ-ի։ Պարսպի բարձրությունը 5-10 մ էր, իսկ լայնությունը 5-8 մ։

 

«Ռամայանա» էպոսն անմիջականորեն կապված է Հնդկաստանի կրոններից հինդուիզմի հետ, իսկ Ռամը, որը Հնդկաստանում համարվում է հերոս, իր ողջ կյանքում հետեւել է դհարմայի ուսմունքներին, որոնցում ամփոփված են մարդկությանն անհրաժեշտ լավագույն հատկանիշները` հանդուրժողականությունը, համերարաշխությունը, արդարությունը, բարությունը, աստվածային համապատասխանությունը, այսինքն` երբ մարդը ձգտում է մոտենալ աստծուն եւ այլն: Առհասարակ, դհարման հնդկական

Հնդկական էպոս ռամայանա

փիլիսոփայության ու կրոնի մեջ առանցքային ու կարեւոր հասկացություն է: Հինդուիզմի պատմական անվանումի ` սանատանդհարմայի մեջ, ինչպես տեսնում եք, դհարմա բառը եւս ներառված է:

Ռամի պատմությունը: Ռամի ծնունդը չի լինում պատահականություն. նրա հայրը` Դաշառաթ արքան, զավակներ չէր ունենում, բայց ի վերջո աստվածները (դեվաները) ընդառաջում են արքային ու պարգեւում նրան չորս որդի, որոնցից մեկը Ռամն էր: Վիշնու աստվածը հենց Ռամի կերպարանքով է իջնում երկիրՙ ոչնչացնելու չար ուժերով ու հրեշներով շրջապատված հրեշների արքա Ռավանին:

Ըստ հնդկական դիցաբանության` ամեն անգամ, երբ աստվածային ու չար ուժերի միջեւ տիեզերական հավասարակշռությունը թեքվում է չարի կողմը, Վիշնու աստվածը երկնքից իջնում է երկիր, որպեսզի պայքարի չար ուժերի դեմ: Ու պայքարի ընթացքում Ռամը` Վիշնուի ավատարը, անցնում է հազարումի դժվարությունների, փորձությունների միջով: Սրանց մասին հայերեն գրքում հանգամանորեն խոսվում է:

Դեռ 16 տարին չբոլորած Ռամը միանում է իմաստուն Վիշվամիտրային, որպեսզի չար ոգիներից (ռակշասներից) պաշտպանի սրբատեղին (աշռամը), որտեղ Վիշվամիտրան ու մյուս իմաստունները զոհաբերության արարողություններ էին անում: Աշռամը հրեշներից ազատելուց հետո Ռամը եղբոր` Լակշմանի ու Վիշվամիտրայի հետ ուղեւորվում է դեպի Միթիլայի թագավորություն, որտեղ նա հեշտությամբ բարձրացնում ու կոտրում է Շիվայի (հինդուիզմում տիեզերքի ավերման ու վերակերպման աստվածն է) աղեղը, որը մինչ այդ որեւէ մեկը բարձրացնել չէր կարողացել: Այս քայլից հետո Միթիլայի արքան իր դստեր` Սիտային կնության է տալիս Ռամին: Սակայն չար ուժերի դեմ արքայազնի հաղթական պայքարն այսքանով չի ավարտվում: Այնուհետեւ, երբ Դաշառաթ թագավորը որոշում է արքայական գահը հանձնել Ռամին, կանացի խարդավանքները խափանում են թագադրումը: Դաշառաթի կանանցից Կեկեյին, որը փրկել էր արքայի կյանքն ու նրանից ստացել խոստում, որ ի պատասխան արքան կկատարի Կեկեյիի երկու խնդրանքները, հիշեցնում է Դաշառաթին այդ մասին ու խնդրում, որ Ռամի փոխարեն թագը հանձնի իր որդուն` Բառատին, իսկ Ռամին 14 տարով արտաքսի անտառ: Դաշառաթը պատկանում էր Ռագու դինաստիային, որտեղ տրված խոստումը մարդկային կյանքից էլ մեծարժեք էր, ու Դաշառաթը թեեւ կսկիծով, բայց կատարում է իր խոստումները: Իսկ Ռամը, որպես հնազանդ ու հավատարիմ որդի, հեռանում է առանց հակադրվելու: Ռամին միանում են նաեւ Սիտան ու Լակշմանը:

Ըստ հիմնական պատումի` անտառում ամենամեծ փորձությունը Ռամի ու Սիտայի համար դառնում է ոսկե եղնիկը, որը, սակայն իրական չէր, այլ ուղարկված էր չար ոգիներից: Օգտագործելով կենդանու անիրական հմայքը` հրեշների արքա Ռավանը առեւանգում է Սիտային ու պահելով գերության մեջ` պահանջում դառնալ իր կինը: Բայց Սիտան իր ամուսնուն մնում է հավատարիմ, իսկ Ռամը, ի վերջո, կարողանում է սպանել Ռավանին ու ազատել Սիտային, եւ իր վտարումից 14 տարից անց կնոջ ու եղբոր հետ վերադառնում է Այոդյա քաղաքը, որտեղից հեռացել էր: Նշենք նաեւ, որ կա տեսակետ, թե Ռամն իրականում ապրել է երկրի վրա, ու նրա պատմությունը զուտ լեգենդ չէՙ ելնելով,այն փաստից, որ Հնդկաստանը Շրի Լանկա կղզուց բաժանող ծովի վրա կա այն կամուրջը, որը «Ռամայանայում» կառուցում են կապիկները, որպեսզի այդ կամրջով Ռամը գնա Լանկայի թագավորություն ու ազատի Սիտային: Հնդիկներն այս կամուջն անվանում են Ռամի կամուրջ: Ի դեպ, Շրի Լանկայի մասին առաջին հիշատակումները նույնպես արված են «Ռամայանայում», ըստ որի, Լանկայի թագավորությունը եղել է հենց Շրի Լանկայում: